Նախ կանայք և երեխաները
From Wikipedia, the free encyclopedia
«Նախ կանայք և երեխաները» (անգլ.՝ Women and children first) (հազվադեպ՝ ««Բերկենհեդի» կառուցումը», Birkenhead Drill[1][2][3]), պատմական չգրված օրենք, ըստ որի՝ կանանց և երեխաների կյանքը պետք է փրկել առաջին հերթին (որպես կանոն՝ նավը լքելու և սահմանափակ փրկարարական ռեսուրսներ ունենալու դեպքում)։ Արտահայտությունը հայտնիություն է ձեռք բերել՝ կապված 1912 թվականին «Տիտանիկ» նավի խորտակման հետ, չնայած այս սկզբունքի կիրառման առաջին հայտնի դեպքը եղել է «Բերկենհեդ» նավի խորտակման ժամանակ։