Յուվյասկուլյա

քաղաք Ֆինլանդիայում From Wikipedia, the free encyclopedia

Յուվյասկուլյաmap

Յուվյասկուլյա[4], նախկինում Յուվյասկյուլյա և Յուվեսկուլյե[5] (ֆիններեն՝ Jyväskylä [ˈjyvæsˌkylæ]), քաղաք և մունիցիպալիտետ կենտրոնական Ֆինլանդիայում, Կենտրոնական Ֆինլանդիա մարզի վարչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «հացահատիկի գյուղ»։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Յուվյասկուլյա
ֆիններեն՝ Jyväskylän kaupunki
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՀամայնքԿենտրոնական Ֆինլանդիա
Հիմնադրված է1837 թ.
Մակերես1171,03 կմ²
ԲԾՄ90 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1][2]
Բնակչություն147 856 մարդ (փետրվարի 29, 2024)[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ40014 - 40740
Պաշտոնական կայքjyvaskyla.fi(ֆին.)(անգլ.)
Thumb
Յուվյասկուլյա (Ֆինլանդիա)
Փակել

Ունի 128,2 հազար բնակչություն[6]։

Քաղաքը գտնվում է Տամպերեից 147 կմ դեպի հյուսիս-արևելք և 270 կմ Հելսինկիից հյուսիս, Պյայանե և Կեյտելե լճերի մոտ։

Հիմնադրվել է Նիկոլայ 1-ին կայսրի հրամանով 1837 թվականի մարտի 22-ին։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն 2012 թվականին Յուվյասկուլյան Ֆինլանդիայի քաղաքացիների շրջանում գրավել է երրորդ տեղը ապրելու գրավչության առումով[7]։

Կրթություն

Thumb
Վեսիլինա աշտարակից տեսարան դեպի Յուվյասկուլյա քաղաք

Յուվյասկուլյան հայտնի է որպես Ֆինլանդիայի Աթենք։

1858 թվականին այստեղ բացվել է առաջին ֆիննալեզու լիցեյը, որը համարվել է միջին բարձր մակարդակի առաջին ֆիննալեզու ուսումնական հաստատությունը։ 1863 թվականին բացվել է ֆիննական լեզվի ուսուցիչների պատրաստման առաջին ուսումնարանը, 1864 թվականին՝ առաջին ֆիննալեզու դպրոցը աղջիկների համար, 1914 թվականին՝ Ֆինլանդիայում առաջին ամառային համալսարանը։

1966 թվականից գործում է Ֆինլանդիայի խոշոր համալսարաններից մեկը՝ Յուվյասկուլյայի համալսարանը, որտեղ սովորում է մոտ 16 հազար ուսանող։ Համալսարանում կա յոթ ֆակուլտետ, այդ թվում երկրում միակ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը։

Բոլոր ուսումնական հաստատություններում սովորում է ընդամենը 40 հազար մարդ։

Տրանսպորտ

Քաղաքով են անցնում E75 և E63 ավտոմայրուղիները։

Յուվյասկուլյայի երկաթուղային կայարանը միացած է միջազգային կայարանի հետ։

Կայարանից գնացքները շարժվում են դեպի ֆինլանդիայի Հելսինկի, Տամպերե, Տուրկու, Վաասա և այլ քաղաքներ։

Քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս գտնվող Տիկակոսկի շրջանում գտնվում է Յուվյասկուլյայի օդանավակայանը, որն իրականացնում է կանոնավոր ուղիղ չվերթեր դեպի Հելսինկիի և Կայանիի օդանավակայաններ։

Սպորտ

  • «Յուվյասկուլյա» — ֆուտբոլային ակումբ
  • ՅՈՒՊ — հոկեյի ակումբ

Տեսարժան վայրեր

Քաղաքում գտնվում են Ալվար Աալտոյի նախագծերով կառուցված շենքեր։ Քաղաքում անց է կացվում Ֆինլանդիայի ռալլին։

Քույր քաղաքներ

Հայտնի բնակիչներ և Յուվյասկուլյայում ծնվածներ

  • Արի Ահոնեն — Ֆինլանդիայի հոկեյիստ դարպասապահ
  • Ֆերրի Գրաֆ — Ավստրիացի երգչուհի (ներկայումս բնակվում է Յուվյասկուլյայում)
  • Յուհա Կանկունեն — ավտոարշավորդ, ռալիի աշխարհի քառակի չեմպիոն
  • Օտտո Կուուսինեն — Ֆինն քաղաքական գործիչը, 1892-1900 թվականներին սովորել է Յուվյասկուլյայի լիցեյում
  • Օլլի Մյայատտյա — Ֆինն հոկեյիստ, NHL Pittsburgh Penguins ակումբի պաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Սոֆի Օկսանեն — 1977 թվականին այստեղ ծնված էստոնացի-ֆինն դրամատուրգ (հայրը՝ ֆինն, մայրը` էստոնացի), որի «Մաքրագործում» վեպը և նույնանուն պիեսը թարգմանվել են աշխարհի 28 լեզուներով, այդ թվում` ռուսերեն
  • Յանի Սոյնինեն — Ֆինն ցատկորդ, օլիմպիական չեմպիոն
  • Ռայմո Սումմանեն — Ֆինն հոկեյիստ և մարզիչ

Կլիմա

Յուվյասկուլյա քաղաքում կլիման չափավոր մայրցամաքային է ծովային հատկանիշներով։ Ձմեռը երկար է, համեմատաբար մեղմ։ Ամառը կարճ է և զով։ Միջին տարեկան ջերմաստիճանը +3.3 °C է։ Տարեկան տեղումները կազմում են 643 մմ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.