Յուլիայի բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
Յուլիայի բազիլիկ(իտալ.՝ Basilica Giulia), կառույց Հռոմի ֆորումում, Իտալիայում։ Եղել է ընդարձակ, հասարակական կառույց, որը ժողովների և այլ պաշտոնական գործարքների հավաքատեղին էր Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում[1]։ Դրա մնացորդները պեղվել են։ Այն, ինչ մնացել են նրանից՝ հիմքերն են, հարկերը և ետին անկյունային պատի փոքր հատված՝ մի քանի կամարներով։ Դրանք սկզբնական կառույցի և հետագա կայսերական ժամանակաշրջանի վերակառուցման մի մասն են։ Պահպանվել է նաև մի սյուն սկզբնական կառույցից։
Յուլիայի բազիլիկ Basilica Giulia | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Հիմնադիր | Հուլիոս Կեսար |
Պատմություն
Յուլիայի բազիլիկը կառուցվել է նախկին Սեմպրոնիա բազիլիկի տեղում (մ․թ․ա 170) Հռոմի ֆորումի հարավային մասում, Էմիլիայի բազիլիկայի դիմաց։ Այն կառուցվել է Մ․թ․ա 46 թվականին Հուլիոս Կեսարի կողմից։
Մ․թ․ա 12 թվականի շինությունը վերակառուցվել է հրեդեհից հետո Օկտավիանոս Օգոստոս կայսեր կողմից[2]։ Հենց այս ժամանակ էլ կառույցը պատվել է մարմարով։
283 թվականի հրդեհի պատճառով ևս շինությունը խիստ տուժել է, և նորից վերակառուցվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք։
Յուլիայի բազիլիկայում տեղակայված են եղել քաղաքացիական իրավական ատյաններ, վաճառակետեր և կառավարական հաստատություններ։ 1-ին դարում այն հանդիսանում էր Centumviri ժողովների հավաքատեղին, որտեղ լուծվում էին ժառանգությանը վերաբերող հարցեր։
Կառույցը մասամբ ավերվել է 410 թվականին վեստգոթերի օրոք, երբ նրանք գրավել են Հռոմը, և այդուհետ տեղանքը վերածվել է ավերակների դարեր շարունակ։ Բազիլիկայի մնացորդների մի մասը վերածվել է եկեղեցու 7-8-րդ դարերում[3]։ Կառույցը ներկայումս ուղղանկյունաձև տարածք է, որը գետնից բարձր է 1 մետր։
Հնագիտական պեղումներ
1850 թվականին Պիետրո Ռոսան տեղանքում պեղումներ է կատարել և վերակառուցել է միակ մարմարե սյունն ու տրավերտինե հենասյուները։ 1852 թվավականին հայտնաբերվել է շերտավոր բետոնե կոնստրուկցիաները, սակայն դրանք հետագայում ավերվել է 1872 թ.-ին[4]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.