Էմիլիայի բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիայի բազիլիկ (իտալ.՝ Basilica Emilia), բազիլիկի ավերակներ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Գտնվում է Հռոմի ֆորումում։ Այսօր պահպանված են միայն հատակագիծն ու որոշ վերակառուցված տարրեր։ Բազիլիկի երկարությունը եղել է 100 մ, իսկ լայնություն՝ 30 մ։ Ունեցել է կողմնային երկհարկ 16 կամարներ և երեք մուտք[1]։
Էմիլիայի բազիլիկ Basilica Aemilia | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Նոր բազիլիկը կառուցվել է Ք․ ա․ 5-րդ դարում tabernae lanienae՝ «մսավաճառի խանութի» տեղում։ Տեղի հրապարակում եղել են երկշարք վաճառակետեր։ Առաջին բազիլիկան կառուցվել է այնտեղ ըստ Տիտոս Մակկիոս Պլավտոսի Ք․ ա․ 210 թվականից Ք․ ա․ 195-191 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ կառույցը բաղկացած է եղել երեք նավից, որոնք սալարկված են եղել Մոնտևերդեից բերված տուֆով։ Ետին ճակատամասն ունեցել է սյունասրահ, որը բացվում էր դեպի Պիսկատորիում Ֆորում։
Ֆուլվիա բազիլիկան կառուցվել է Ք․ա․ 179 թվականին[1] Մարկոս Ֆուլվիոս Նոբիլիոր ցենզորի կողմից։ Վերջինիս մահից հետո նրա պաշտոնակից Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը ավարտին է հասցնում կառուցումը, որը հետագայում հաճախակի վերակառուցվում և վերաձևավորվում է Էմիլիան տոհմի կողմից։ Այդ պատճառով բազիլիկան ստացել է իր ներկայիս անվանումը։ Մ․թ․ա․ 78 թվականին Մարկոս Էմիլիոս Լեպիդոս կոնսուլը և Մ․թ․ա․ 50 թվականին Լուցիոս Էմիլիոս Լեպիդոս Պավլոսը ընդլայնել են շինությունը։ Կառուցվել է երկրորդ հարկը, աստիճանները, որոնցք տանում էին վեր դեպի սյունազարդ պատշգամբ։ Տրիբունան գտնվում էր պատշգամբում։ Ամբողջ բազիլիկան ձևավորված է եղել մարմարով, հատակը նույնպես սալարկված է եղել բազմագույն մարմարով։
Ենթադրվում է, որ կառույցը եղել է շուկա, դատական շինություն կամ էլ բնակիչների հավաքատեղի։ 410 թվականին բազիլիկն ամբողջությամբ այրվել է։ Մեծ սրահն այլևս չի վերականգնվել, սակայն վաճառակետերն ու սյունասրահը 418-420 թվականներին վերակառուցվել են քաղաքի պրեֆեկտի կողմից[1]։
Բազիլիկայի ավերակների տեղում առաջին ուսումնասիրությունները կատարվել են 1899 թվականին Ջակոմո Բոնիի գլխավորությամբ։ 20-րդ դարի 30-ական թվականներին բազիլիկան պեղվել է և մասամբ վերականգնվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.