Յուլեմիստե
From Wikipedia, the free encyclopedia
Յուլեմիստե (էստ․՝ Ülemiste järv), լիճ Տալլինի արվարձանում։ XIV դարից լիճը քաղաքի համար ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր։ 2005 թվականի տվյալներով՝ ջրի միջին օգտագործումը օրական կազմում է 60 829 մ³: Յուլեմիստե լիճը սնվում է հիմնականում Կուրնա և Պիրիտա գետերի ջրերով։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Յուլեմիստե էստ․՝ Ülemiste järv | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Էստոնիա | |
Երկիր | Էստոնիա | |
Վարչատարածքային բաժանում | Հարյումաա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 35,7 մ | |
Երկարություն | 4,1 կմ | |
Լայնություն | 3,2 կմ | |
Ավազանի մակերեսը | 9,6 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 15,2 կմ | |
Ամենամեծ խորությունը | 4,2 մ | |
Միջին խորությունը | 2,5 մ | |
Պարզությունը | 0,5 մ | |
Թափվող գետերը | Պիրիտա, Կուրնա | |
Սկիզբ առնող գետերը | Հարյապեա | |
Փակել
Յուլեմիստե լճի մոտ են տեղակայված Տալլինի օդանավակայանն (լճի արևելյան կողմում) ու Ülemiste առևտրի կենտրոնը։ 2010 թվականի մարտի 18-ին DHL ընկերության Antonov An-26 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել լճի սառույցի վրա, և 1,5 տոննա վառելանյութ թափվել է լճի մեջ։ Սակայն ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը ժամանակին տարհանվել է, և ոչ ոք չի տուժել[1][2][3]։