Յուի Յոշիոկա (ճապ.՝ 吉岡 唯, մարտի 26, 1987(1987-03-26)[1], Koga), ավելի հայտնի է որպես YUI կամ yui, ճապոնական փոփ/ռոք կատարող, դերասանուհի։ Ծնվել և մեծացել է Ֆուկուոկա քաղաքում։ Նա ինքն է երգեր գրում ու կիթառ նվագում։

Արագ փաստեր Յուի Յոշիոկա ճապ.՝ YUI, Ծնվել է ...
Յուի Յոշիոկա
ճապ.՝ YUI
Thumb
Ծնվել էմարտի 26, 1987(1987-03-26)[1] (37 տարեկան)
ԾննդավայրKoga
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, երգչուհի և ստուդիական երաժիշտ
Կայքyui-net.com
 Yui (vocalist) Վիքիպահեստում
Փակել

Նրան միջազգային ճանաչում են բերել «Rolling Star» և «Life» երգերը, որոնք օգտագործվել են որպես Բլիչ անիմե-սերիալի թեմաները բացող և փակող, ինչպես նաև` նրա «Again» երգը, որն օգտագործվել է «Fullmetal Alchemist: Brotherhood» անիմե-սերիալի բացմանը։ 2006 թվականին նկարահանվել է Պողպատե ալքիմիկոս ֆիլմում, որտեղ կատարել է իր երեք` «Good-Bye Days», «Skyline», «it’s Happy Line» երգերը։

FLOWER FLOWER

2013 թվականին Յուին ստեղծել է նոր խումբ, որը կոչվում էր «FLOWER FLOWER» և փոխել իր ոճը` կտրելով մազերը, դրանք սպիտակ ներկելով, իսկ երկար կիսաշրջազգեստներին ու գործնականում առանց շպարի դեմքին փոխարինել են գունավոր լեգինսներն ու վառ դիմահարդարումը։ Փոխվել է նաև երաժշտության ոճը և դրա կատարումը։ Բացի Յուիից, խմբում ընդգրկված են նաև Մաֆումաֆուն (まふまふ) (բաս) և Սախան (さっちゃん) (հարվածային)։ 2020 թվականին խումբը լքել է Մուրա Հունը (むらじゅん) (հարվածային գործիքներ)։

Անձնական կյանք

Խմբի ստեղծումից որոշ ժամանակ անց Յուիին նկատել են Հիրոֆումի Հատանոյի («People-in-the-box») հետ։ Լուսանկարները հայտնվել են FRIDAY Ճապոնական շաբաթաթերթում, որը պնդում էր, որ զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է։ Յուին նախկինում երբևէ բամբասանքների առարկա չի եղել և չի հայտնվել այդպիսի ամսագրերում, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել երկրպագուների շրջանում, որոնք, բացի այդ, դժգոհ էին Յուի ոճի փոփոխություններից և խմբի կազմավորումից։

2015 թվականի մարտին Յուին ամուսնացել է և նույն տարվա օգոստոսին երկվորյակ որդիներ ունեցել, ավելի ուշ (ծննդյան ճշգրիտ ժամանակը հայտնի չէ) ունեցել է ևս մեկ որդի։ Այնուամենայնիվ, ամուսնական կյանքն ավարտվել է երկուսուկես տարի անց, իսկ 2017 թվականի օգոստոսին զույգը որոշել է ամուսնալուծվել։ Յուն 2018 թվականին կրկին ամուսնացել է, իսկ 2019 թվականի մարտին դուստր ունեցել։ Այժմ Յուին չորս երեխա է մեծացնում։

Սկավառակագրություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.