Յոտուններ
From Wikipedia, the free encyclopedia
Յոտուններ (հին սկանդինավերեն՝ jǫtunn /ˈjɔtunː/, հոգնակի jǫtnar ; իսլանդերեն. [ˈjœːtʏn]), սկանդինավյան դիցաբանության մեջ հանդիպող գերբնական էակներ։ Յոտունները բնակվում են Յոտուննհեիմր կոչվող աշխարհում, որը սկանդինավյան դիցաբանական պատկերացումների համաձայն՝ գոյություն ունեցող ինը աշխարհներից մեկն է։ Նրանք Յոտուննհեիմր են ուղարկվել ասերի կողմից, որոնք են թողնում յոտուններին Ասգարդ գալ։ Յոտունները շատ հաճախ պատկերվում են ասերի և վաների հետ միասին։ Որպես կանոն յոտունները ի հակադրություն են ներկայացվում աստվածներին, սակայն երբեմն ոչ ագրեսիվ ձևով են հարաբերվում նրանց։ Նրանց ամուսնությունները ասերի և վաների հետ և խճճված տոհմածառերը Արձակ Էդդայում և Պոետիկ Էդդայում առաջ են բերում մի շարք դժվարություններ՝ կապված յոտուններին սկանդինավյան աստվածներից տարբերելու հետ։