Վաներ
From Wikipedia, the free encyclopedia
Վաներ, (հին սկանդինավերեն՝ Vanir /ˈvɑːnɪr/, եզակի՝Vanr/ˈvɑːnr/)սկանդինավյան դիցաբանության մեջ աստվածների երկրորդ խումբը՝ ասերից հետո, որոնք ասոցացվում են պտղաբերության, իմաստության, բնության, կախարդանքի եւ պայծառատեսության հետ։ Վաները Վանահեյմր կոչվող տարածքի անվանադիրներն են, ինչը հին սկանդինավերենով նշանակում է «Վաների տուն»։ Ասերի եւ վաների պատերազմից հետո վաները դարձան ասերի ենթախումբ, հետեւաբար՝ երբեմն վաները անվանվում են ասեր եւ հաշվվում նրանց թվում։
Վաները հիշատակվում են Պոետիկ Էդդայում, որը ամբողջացվել է 13-րդ դարում ավելի հին ավանդական աղբյուրների վրա հիմնվելով, ինչպիսիք են Արձակ Էդդան եւ Հեիմսկրինգլան, ինչպես նաեւ սկալդերի երգերի հիման վրա։ Վաների մասին հիշատակությունները վերաբերում են միայն հին սկանդինավերեն տեքստերին։
Բոլոր հայտնի աղբյուրները սկանդինավյան աստվածները Նյորդրին, Ֆրեյրին եւ Ֆրեյային իդենտիֆիկացնում են որպես վաներ։ Հեիմսկրինգլայի տարբերակներից մեկում որպես վան են հիշատակվում Նյորդրի անանուն քույրն ու Կվասիրը։ Բացի այդ, Հեիմսկրինգլայում պատմվում է պատում այն մասին, թե ինչպես է Սվեիգդիր արքան այցելում Վանահեյմր եւ հանդիպում Վանա անունով կնոջ, եւ նրանք միասին երեխա են ունենում՝ Վանլանդի անունով, ինչը նշանակում է «Վաների երկրի տղամարդ»։