From Wikipedia, the free encyclopedia
Չհվե Յոնջուն (կորեերեն՝ 최연준, անգլ.՝ Choi Yeon Jun, սեպտեմբերի 13, 1999[1], Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Յոնջուն), հարավկորեացի երգիչ, ռեփեր և պարող։ Հանդիսանում է հարավկորեական TXT բոյ բենդի անդամը։
Չհվե Յոնջուն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 최연준 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 최연준 |
Նաև հայտնի է որպես | Յոնջուն |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1999[1] (25 տարեկան) Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, պարող |
Գործունեություն | 2019-ներկա |
Լեյբլ | Big Hit Entertainment |
Կրթություն | Կորեայի արվեստի դպրոց |
Անդամակցություն | TXT[1] |
Կապված | TXT |
Ստորագրություն | |
Choi Yeon-jun Վիքիպահեստում |
Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 13-ին Հարավային Կորեայի Գյոնգիի նահանգի Սոննամ քաղաքում։ 2014 թվականին դարձել է Cube Entertainment լեյբլի թրեյնի, սակայն, լսումներից հետո կատարելով BTS բոյ բենդի «Boy in Luv» երգը[2], տեղափոխվում է Big Hit Entertainment լեյբլ։
2019 թվականի հունվարի 10-ին Big Hit Entertainment-ը Յոնջունի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել՝ այդ կերպ ներկայացնելով լեյբլի նոր բոյ բենդի առաջին անդամին[3]։ Յոնջունը դեբյուտ է կատարել TXT բոյ բենդում 2019 թվականի մարտի 4-ին՝ «Crown» երգով և «The Dream Chapter: Star» մինի ալբոմով[4]։
Մասնակցել է 2020 թվականին թողարկված «The Dream Chapter: Eternity» մինի ալբոմի «Fairy of Shampoo» և «Maze in the Mirror» երգերի ստեղծմանը[5], 2021 թվականի «The Chaos Chapter: Free» ստուդիական ալբոմի «What If I Had Been That Puma», «No Rules» և «Frost» երգերի ստեղծմանը և «The Chaos Chapter: Fight or Escape» վերաթողարկված ալբոմի «Loser=Lover» և «MOA Diary (Dubaddu Wari Wari)» երգերի ստեղծմանը։
2021 թվականի հուլիսի 16-ին ներկայացրել է «Watermelon Sugar» և «Blow» երգերի պարային քավերները՝ Studio Choom-ի «Ամսվա արտիստ» նախագծի շրջանակներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.