![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Flag_of_Yoqneam.svg/langhy-640px-Flag_of_Yoqneam.svg.png&w=640&q=50)
Յոկնեամ Իլիթ
From Wikipedia, the free encyclopedia
Յոկնեամ Իլիթ[2], քաղաք Իսրայելում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Յոկնեամ Իլիթ | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1950 թ. | ||||
Մակերես | 7,39 կմ² | ||||
ԲԾՄ | 166 մետր | ||||
Բնակչություն | 24 158 մարդ (2021)[1] | ||||
Փոստային դասիչ | 20692 | ||||
Պաշտոնական կայք | yoqneam.org.il | ||||
| |||||
«Յոկնեամ-Իլիթ» անվանումը (Վերին Յոկնեամ)[3] անվանումը քաղաքի պաշտոնական անվանումն է, որն օգտագործվում է պետական մակարդակով պաշտոնական վարչական և քարտեզագրական նպատակների համար։ Սակայն, Յոկնեամ-Իլիթի քաղաքապետարանը նախընտրում է չօգտագործել «Իլիթ» բառը (Վերին)`քաղաքի անվանումը հիշատակելիս, ինչը հարուցեց կրկնակի բողոքներ հարևան բնակավայրի (moshavim) Յոկնեամի (եբր.՝ יקנעם) բնակիչների կողմից, որոնցից Յոկնեամ Իլիթը առանձնացավ 1967 թվականին[4]։
Յոկնեամ Իլիթը գտնվում է երկրի հյուսիսում։
Քաղաքը գտնվում է Հայֆայից հարավ-արևելք, Հայֆայից և Նազարեթ Իլիթից կես ժամ հեռավորության վրա, իսկ մեկուկես ժամ՝ Թել Ավիվից։ Յոկնեամ Իլիթի կողքին է գտնվում Յոկնեամ գաղութը[5]։
Բնակչությունը՝ 24 158 մարդ (2021)[1]։ XX դարի 90-ականների սկզբից ի վեր քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է՝ հիմնականում ԽՍՀՄ-ից և ԱՊՀ երկրներից հայրենադարձողների ներհոսքի պատճառով, ինչպես նաև՝ Հայֆայից և երկրի կենտրոնից շատ երիտասարդ ընտանիքների այստեղ բնակություն հաստատման շնորհիվ[6]։
Քաղաքն ունի տեղեկատվական և կենսատեխնոլոգիական արդյունաբերական մեծ պարկ, որտեղ կա ավելի քան 100 ձեռնարկություն։ Այդ թվում՝ Մարվել, Մելանոքս, Սոլկոն[7]։ Քաղաքում կան նաև Օսեմ և Սոլթամ ընկերությունների ձեռնարկություններ[8]։