Յըլդըզ
From Wikipedia, the free encyclopedia
Յըլդըզ պալատ (թուրքերեն՝ Yıldız Sarayı — «Աստղային պալատ»), սուլթանական պալատ, որը գտնվում է Ստամբուլում։ Եղել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը 1876- 1909 թվականներին[1]։
Աբդուլ Համիդը լքել է Դոլմաբահչե պալատը՝ հակառակորդի ռազմածովային ուժերի անակնկալ հարձակումից վախ ունենալու պատճառով։ Ահմեդ Համիթը հանձնարարեց իտալացի ճարտարապետ Ռայմոնդո Արոնկոյին վերակառուցել Յըլդըզ թագավորական դաստակերտը, որը ժամանակին կառուցվել էր Աբդուլ Մեջիդ սուլթանի հրամանով։
Յըլդըզ պալատի և Չըրաղան պալատի միջև ընկած է Յըլդըզ այգին, որտեղ տնկված են մեծ քանակությամբ արևադարձային ծառեր և ծաղիկներ։ Այնտեղ մնացել է Աբդուլ Ազիզ սուլթանի մալթայական տաղավարը, որը նախագծվել է Բալյան ընտանիքի կողմից։ Պալատը կառուցված է բարոկկո ոճով։ Պալատում առկա են «պալատ- շալե», կայզեր Վիլհելմ II-ի տաղավարը, պալատական թատրոն և ճենապակու մանուֆակտուրա։
Միապետության տապալումից հետո, Յըլդըզը նախատեսված է եղել օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների համար որպես կեցավայր։ Հետագայում այն վերակազմակերպվեց և վեր ածվեց թանգարանի։ 1909 թվականին երիտթուրքերի նախաձեռնած հեղափոխության արդյունքում Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո Յլդըզ պալատում տեղակայվել է թուրքական ռազմական ակադեմիայի շտաբը[2]։