Յաունելգավա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յաունելգավա[4] (նաև Яунъелгава, լատիշ․՝ Jaunjelgava), քաղաք Լատվիայում, վարչական կենտրոնը գտնվում է Յաունելգավայի շրջանում։ 1647 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Գտնվում է Դաուգավա գետի ձախ ափին ՝ Պլյավինսկիի ջրամբարի մոտ։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Այզկրաուկլսկիի շրջանում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Յաունելգավա | |||
լատիշ․՝ Jaunjelgava | |||
| |||
Երկիր | Լատվիա | ||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||
Համայնք | Այզկրաուկլեի շրջան | ||
Հիմնադրված է | 1647 թ. | ||
Այլ անվանումներ | Նեու - Միտաու, Ֆրիդրիխշտադտ | ||
Տվյալ կարգավիճակում | 1647 թվականից | ||
Մակերես | 6.1 կմ² | ||
ԲԾՄ | 35 մետր | ||
Բնակչություն | 2245[1] մարդ (2011) | ||
Խտություն | 368 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+371) 651 | ||
Փոստային ինդեքս | LV-5134[2] | ||
Փոստային դասիչ | LV-5134 | ||
Կոդ ATVK | 0321007[3] | ||
Պաշտոնական կայք | jaunjelgava.lv | ||
| |||
XIII դարում քաղաքի տեղում եղել է Յաունելգավա մի հնագույն ամրոց, որը քանդվել է խաչակիրների կողմից։ Հետագայում այստեղ ձևավորվել է մի բնակավայր։ Այդ բնակավայրը հայտնի էր Սերենա, Նոյշտեդտխեն, ապա Նեու-Միտաու անվանումներով։ 1590 թվականին քաղաքը պաշտոնապես ճանաչվել է Դուկե օֆ Ցուռլանդ Ֆռիեդրիչ թագավորի կողմից։ Հայտնի է, որ 1596 թվականին Նեու - Միտաու քաղաքում բնակվում էր մոտ 60 ընտանիք, որի հիմնական եկամուտը ստանում էին Ռիգա գետի մոտ տեղի ունեցող առևտրից։ 1621 թվականին Նեու - Միտաու քաղաքը ավերվել է լեհ - շվեդական պատերազմի հետևանքով, բայց հետո վերակառուցվել է։ 1647 թվականին Ֆրիդիխ Մագդալենի հրամանով քաղաքը ստացել է Ֆրիդրիխշտադտ անվանումը։ Այստեղ տեղի են ունեցել մի քանի ջրհեղեղներ և հրդեհներ, իսկ 1831 և 1848 թվականներին բնակչությունը վարակվել է խոլերա հիվանդությամբ։ 1795 թվականից մինչև 1924 թվականը քաղաքը եղել է որպես վարչաշրջան։ 1812 թվականին քաղաքը գրավել են Նապոլեոնի զորքերը։ 1861 թվականին բացվել է Ռիգա - Դվինսկայա երկաթուղին, որը կապել է Ռիգա - Դվինսկ ջրային ճանապարհը, սակայն Դաուգավան կորցրել է իր նշանակությունը։ 1896-1897 թվականներին կանգնեցվել է Սուրբ Փրկիչ Պայծառակերպություն ուղղափառ եկեղեցին[5] : 1897 թվականին քաղաքում ապրել է 5.175 մարդ, այդ թվում՝ հրեաներ - 2.748 մարդ, լատիշներ - 1.469 մարդ, գերմանացիներ - 770 մարդ, ռուսներ - 110 մարդ[6] :
Յաունելգավա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Բաուսկա - Այզկրաուկուլե ավտոճանապարհը։ Քաղաքը հարմար է տարածաշրջանային ԳԷՍ - Յաունելգավա ավտոճանապարհի համար։
Հիմնական երթուղիներն են՝ Յաունելգավա - Ռիգա, Յաունելգավա - Բաուսկա, Յաունելգավա- Ակնիստե, Յաունելգավա - Ակնիստե - Սուբատե, Յաունելգավա - Այզկրաուկուլե - Էկաբպիլս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.