![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Sandemose_Janteloven.jpg/640px-Sandemose_Janteloven.jpg&w=640&q=50)
Յանտեի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Յանտեի օրենք (նորվ.՝ janteloven), կարծրացած արտահայտություն, որը բնութագրում է սկանդինավյան մտածելակերպ։ Կանոնների ցանկը կազմել է գրող Ակսել Սանդեմուսեին՝ ներառելով դրանք «Փախչողը հատում է իր հետքը» վեպում, որը հրատարակվել է 1933 թվականին, համաձայն որի հասարակությունը չի ճանաչում իր անհատների իրավունքները[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Sandemose_Janteloven.jpg/640px-Sandemose_Janteloven.jpg)
Վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված Յանտե քաղաքում, որի բնակչությունը հիմնականում բանվորներ են, որոնց համար գլխավոր արժեքը սոցիալական հավասարությունն է։ Այն իրականացվում է չգրված կանոնների միջոցով, որոնց մեկի խախտումը բերում է հասարակական պարսավանքի։ Գրողը վկայում է, որ Յանտե քաղաքի նախատիպը եղել է նրա հարազատ քաղաք Նյուքեբինգը։