Յան Մայեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յան Մայեն (նորվ.՝ Jan Mayen), կղզի Գրենլանդական և Նորվեգական ծովերի միջև, Իսլանդիայից մոտ 600 կմ հյուսիս, Գրենլանդիայից մոտ 500 կմ արևելք և մայրցամաքային Նորվեգիայից 1000 կմ արևմուտք։ Հանդիսանում է Նորվեգիայի տարածք։
Յան Մայեն | |
---|---|
Տեսակ | կղզի, կոմսություն, ներքին անդրծովյան տարածք և առաջին մակարդակի վարչական միավոր |
Երկիր | Նորվեգիա[1] |
Երկարություն | 54 կմ |
Լայնություն | 15 կմ |
Ամենաբարձր կետ | Բերենբերգ |
ԲԾՄ | 2277 մետր |
Շրջանագծի երկարություն | 124 100 մետր |
Մակերես | 377 կմ² |
Ջրլիցի ափին | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Գրենլանդական ծով և Նորվեգական ծով |
Անվանված է | Jan Jacobszoon May van Schellinkhout? |
Աշխարհագրական կոորդինատներ՝ 71°00′ հ.ս., 8°00′ա.ե.,
Ծովային իրավունք՝
Բարձրություն՝
Հողօգտագործում՝ չկա, վարելահողեր ու մշտական բուսականություն՝ նույնպես։ Ոռոգելի տարածքները բացակայում են, կղզին զուրկ է օգտակար հանածոներից։
Բնական վտանգներ՝ Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին
Շրջակա միջավայր (ընթացիկ ժամանակաշրջան)՝ անապատային հրաբխային կղզի, մասամբ պատված մամուռով և խոտածածկույթով
Կղզու երկարություն՝ 55 կմ (հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք)։
Յան Մայեն կղզին ունի հրաբխային ծագում, մասամբ պատված է սառցադաշտերով (117 կմ²) և բաժանված է հյուսիսային մեծ մասի (Nord-Jan) և հարավային փոքր մասի (Sør-Jan), որոնք միանում են 2.5 կմ լայնություն ունեցող հողատարածքով։
Ենթադրվում է, որ կղզին առաջացել է 700.000 տարի առաջ։
Կղզու ռելիեֆը լեռնային է։ Ամենաբարձր կետը հանդիսանում է հյուսիսային կողմում գտնվող Բերենբերգ լեռը, որը ծովի մակարդակից ունի 2277,3 մետր բարձրություն։
Նեղուցում առկա է երկու խոշոր լիճ՝ Հարավային ծովածոց (Sørlaguna) և Հյուսիսային ծովածոց (Nordlaguna)։ Երկուսն էլ սնվում են աղի և քաղցրահամ ջերով։ Աղի ջուրը լիճ է լցվում ծովից, երբեմն ալեկոծության ժամանակ բարձր ալիքների հետևանքով դառնալով ավելի շատ։ Քաղցրահամ ջուրը հավաքվում է լեռների լանջերին գտնվող ձյան հալոցքից։ Աղի ջուրը հավաքվում է լճի ստորին մասում, իսկ քաղցրահամը՝ վերին շերտերում։ Քաղցրահամ ջուրը հնարավոր է խմել։ Երրորդ, առավել փոքր լիճը գտնվում է կղզու հարավային հատվածում և կոչվում է Ուլերենգլագունա (Ullerenglaguna)։ Կղզու հինգ սառցադաշտերը իջնում են անմիջապես ծովի ջրերի մեջ, որոնցից երկուսը գտնվում են արևելյան ափերին, իսկ երեքը՝ հյուսիսարևմտյան։ Ափով սառցադաշտերի երկարությունը մոտ 2,5 % է ընդհանուր ափերի երկարությունից։
Կղզին գտնվում է Հյուսիս-ամերիկյան և Եվրասիական երկրակեղևների բախման կետից 170 կմ հեռու, ինչով էլ պայմանավորված է կղզու տարածքի տեկտոնական բարձր ակտիվությունը։
Բերենբերգ հրաբուխը, որը ձևավորում է կղզու հյուսիսային մասը, հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային գործող հրաբուխը։ 1732-ից 1985 թվականները ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 ժայթքում։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1970, 1973 և 1985 թվականներին։ Գրանցված ամենաուժեղ երկրաշարժը Ռիխտերի սանդղակով 5 բալ է եղել։ 1970 թվականի ժայթքումի ժամանակ դեպի ջուրը ընթացող լավայի հոսքի շնորհիվ կղզու մակերեսը ավելացել է 4 կմ²-ով։
Կղզու միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է +5 °C։ Առավելագույն գրանցված ջերմաստիճանը +18 °C է։ Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ −5 °C, հազվադեպ իջնելով մինչև −20 °C։
Եղանակը հիմնականում ամպամած է։ Հաճախակի են մառախուղները, հատկապես գարնանն ու աշնանը։ Երբեմն գրանցվում է ուժեղ քամիներ տարբեր կողմերից։
Կղզու տարածքում չկան մշտական ծառեր և թփեր։ Հանդիպում են միայն բևեռային ժամանակավոր փոքրատերև խոտեր, մամուռներ։ Այստեղ աճում են անոթային բույսերի 76 տեսակ, որոնցից ամենավերջինը հայտնաբերվել է 2002 թվականին։ Անոթային բույսերից հինգը խտուտիկներ են։ Այդ հինգ տեսակից երեքը հանդիսանում են կղզու էնդեմիկ տեսակներից և ենթակա են հատուկ պահպանման։
Յան Մայեն կղզու ֆլորայի կազմում առկա են 176 տեսակի մամուռ, 140 տեսակի քարաքոս և 66 տեսակի սնկեր։
Կղզում գրանցված են 98 տեսակի թռչուն, որոնցից 18-ի համար կղզին համարվում է մշտական ձվադրման վայր։ Եվ 7 տեսակի ձվադրումը հավանական է, սակայն դեռևս ապացուցված չէ։ Կաթնասուններից կղզու տարածքում երբեմն կարելի է հանդիպել սպիտակ և կապույտ աղվես, սպիտակ արջ։ Նրանք հայտնվում են կղզում ջրի մակերեսի սառցակալման ժամանակ կամ սառցաբեկորների հետ։
Կղզին չունի բնիկ բնակչություն։ Օլոնկինբուեն ավանում բնակվում են հեռավոր նավիգացիայի Loran-C կայանի, մետերոլոգիական կայանի և սահմանապահ նավատորմի աշխատակիցները։ Վարչական և քաղաքացիական կառավարումը վերապահված է Loran-C կայանի ղեկավարին։ Մայրցամաքային Նորվեգիայի հետ ղեկավարման կապը պահպանվում է Նուրլան ֆյուլքեի միջոցով՝ անմիջապես մայրաքաղաք Օսլոյի հետ։
Կղզին անվանվել է ի պատիվ հոլանդացի կետորսական նավի հրամանատարի անունով, ով այն հայտնաբերել 1614 թվականին։ Կղզու հայտնաբերման հարցում հայտ էին ներկայացրել նաև Հենրի Հուդզոնը (1607թ.), Ժան Ֆրոլիկը (1612թ.), Ժորիս Կարոլուսը (1914թ.)։
Այնուամենայնիվ 1595 թվականին Դույսբուրգում Գերհարդ Մերկատորի (1512-1594) կողմից պատրաստված քարտեզում Սառուցյալ օվկիանոսում՝ մոտավորապես Յան Մայեն կղզու տեղում պատկերված է ինչ-որ կղզի, որի անունը նշվում է Beeren Syland[2]
Հետագա հարյուրամյակում կետորսական և կենդանաոսրական նավերի կողմից շատ հազվադեպ է այցելություններ եղել Յան Մայեն կղզի։ Կղզին գտնվում է Նորվեգիայի իրավասության ներքո 1929 թվականից։ Յան Մայեն կղզու տարածքի անվտանգության պահպանումը իրականացնում է Նորվեգիայի զինված ուժերը։ Այս առնչությամբ միջազգային հակասություններ չկան։ 1961 թվականին կղզուց ոչ հեռու K-19 սուզանավում տեղի է ունեցել վթար։ 1970 թվականից Բերենցբերգ լեռը ակտիվություն է ցուցաբերում։
Յան Մայեն կղզին չունի էական բնական ռեսուրսներ։ Տնտեսությունը սահմանափակվում է ծառայությունների ոլորտով, որոնք մատուցվում են նորվեգական ռադիոկայանի և մետեոկայանի աշխատակիցներին։
Կղզին ունի նավագնացության համար նախատեսված արտաքին խարիսխային կայաններ, ինչպես նաև մոտ 2000 մետրանոց գրունտային թռիչքուղով փոքր օդանավակայան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.