![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/J%25C3%25A4ms%25C3%25A4_church.jpg/640px-J%25C3%25A4ms%25C3%25A4_church.jpg&w=640&q=50)
Յամսյա
From Wikipedia, the free encyclopedia
Յամսյա[4][5], ранее — Я́мся[6][7] (ֆիններեն՝ Jämsä. ˈjæmsæ), քաղաք և համայնք Ֆինլանդիայի կենտրոնական մասում՝ Յամսյանյոկի գետի ափին։ Զբաղեցնում է 1824,12 քառակուսի կիլոմետր տարածք, որից 252,73 քառակուսի կիլոմետրը՝ ջրածածկ։ Բնակչության թվաքանակը 2023 թվականի փետրվարի 28-ի տվյալներով եղել է 19.281. այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում Կենտրոնական Ֆինլանդիայում՝ զիջելով միայն Յիվյասկիլյային։ Բնակչության միջին խտությունը կազմում է 14,5 մարդ/կմ²։ Համայնքը պաշտոնապես համարվում է ֆիննախոս։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Յամսյա | |||
ֆիններեն՝ Jämsän kaupunki | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Կենտրոնական Ֆինլանդիա | ||
Հիմնադրված է | 1866 թ. | ||
Մակերես | 1571,41 կմ² | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||
Բնակչություն | ▼19 182 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | jamsa.fi(ֆին.) և jamsa.fi/en/(անգլ.) | ||
| |||
Յամսյան ֆիննական օդագնացային արդյունաբերության կենտրոնն է հանդիսանում. «Պատրիա» ընկերության ինքնաթիռաշինական գործարանն ու համապատասխան ճարտարագիտական և վարչական ծառայությունների գրասենյակները տեղակայված են քաղաքի մերձակայքում գտնվող Հալլի օդանավակայանուի մոտ։
Երկու տարին մեկ անգամ Յամսյայում անց է կացվում անտառարդյունաբերական խոշոր ցուցահանդես՝ FinnMetko-ն։
1994 թվականից ի վեր՝ Հիմոս սարի լանջին գործող դահուկային համալիրն ընդգրկված է Rally Finland-ի ծրագրում՝ որպես վերին աստիճանի առանձնահատուկ մրցության հարթակ։
2012 թվականին Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը Յամսյայում կազմակերպված հանցախմբեր է բացահայտել[8]։