Յակով Նեյշտադտ
From Wikipedia, the free encyclopedia
Յակով Իսաևիչ Նեյշտադտ (ռուս.՝ Яков Исаевич Нейштадт, հոկտեմբերի 6, 1923(1923-10-06), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 23, 2023(2023-03-23)[1][2], Բեեր Շևա, Իսրայել), իսրայելցի, նախկինում՝ խորհրդային, ռուսաստանցի շախմատիստ և շախմատային հեղինակ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961), ԻԿՉՖ-ի[4] միջազգային վարպետ (1971), համամիութենական կարգի մրցավար (1975), ԻԿՉՖ-ի վաստակավոր միջազգային վարպետ (2003)[5]։
Յակով Նեյշտադտ | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1923(1923-10-06) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | մարտի 23, 2023(2023-03-23)[1][2] (99 տարեկան) |
Մահվան վայր | Բեեր Շևա, Իսրայել |
Կոչում | նամակագրությամբ շախմատային խաղի տղամարդկանց միջազգային վարպետ[3] և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ |
365chess | Yakov_Isaevich_Neishtadt |
Chesstempo համար | 243588 |
ICCF համար | 243588 |
Պարգևներ և մրցանակներ |
Եղել է «Շախմատը ԽՍՀՄ-ում» («Шахматы в СССР») ամսագրի պատասխանատու քարտուղարը (1955-1973), գլխավոր խմբագրի տեղակալը (1974-1976), այնուհետև «Սովետսկի սպորտ» օրաթերթի շախմատին և շաշկուն նվիված «64» ամենշաբաթյա հավելվածի գլխավոր խմբագիրը (1977-1979, մինչև նրա փակվելը)[5]։ Շախմատի պատմության և տեսության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են օտար լեզուներով։
1975 թվականին դարձել է համամիութենական կարգի մրցավար[5]։
1956 թվականի Մոսկվայի առաջնության մասնակից։ 1956 թվականին հասել է ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ոչ-ոքի է խաղացել հաղթողներ Ալեքսանդր Խասինի և Կոնստանտին Կլամանի հետ։ Յակով Նեյշտադտը գլխավորել է ԽՍՀՄ երկրորդ թիմը 7-րդ (1968-1972) և 8-րդ (1972-1977) նամակագրական օլիմպիադաների կիսաեզրափակիչներում[6]։
Գրող Վիկտոր Արդովի զարմիկն է։