Յագայլո
From Wikipedia, the free encyclopedia
Յագայլո, Ցոգայլա (Jogaila, 1362, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն - հունիսի 1, 1434[1], Գորոդոկ, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն), Լիտվայի մեծ իշխան (1377-1392, ընդմիջումներով), Լեհաստանի թագավոր (Վլադիսլավ XI Յագելլո) 1386 թվականից, Յագելլոների դինաստիայի հիմնադիրը։
Յագայլո | |
---|---|
Ծնվել է՝ | 1362 |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն |
Մահացել է՝ | հունիսի 1, 1434[1] |
Վախճանի վայր | Գորոդոկ, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն |
Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ | |
Երկիր | Լիտվական մեծ իշխանություն և Լեհաստանի թագավորություն |
Տոհմ | Յագելլոներ և Դեդենինովիչներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Օլգերդ[2] |
Մայր | Իուլանիա Ալեքսանդրովնա[2] |
Երեխաներ | Էլժբետա Բոնիֆացիա, Յադվիգա Յագելլոն, Վլադիսլավ III Վարնենչիկ[3] և Կազիմիր IV |
Հավատք | կաթոլիկություն[2] և լիտվական դիցաբանություն |
Օլգերդի որդին։ Լիտվական մեծ իշխանությունում 1382 թվականին հաղթել է (Տևտոնական օրդենի օգնությամբ) իշխանության համար պայքարում։ Յագայլոյի և լեհաստանի թագուհի Յադվիգայի ամուսնությամբ ձևակերպվել է լեհական-լիտվական ունիան։
1392 թվականին լիտվական ֆեոդալների կողմից ունիայի նկատմամբ դժգոհությունից հարկադրված Լիտվայում իշխանությունը հանձնել է Վիտովտին Տևտոնական օրդենի դեմ «մեծ պատերազմի» (1409-1411) պատրաստության և Գրյունվալդի ճակատամարտի (1410) ընթացքում (լինելով լեհ-լիտվական ռուսական բանակի հրամանատար) իրեն դրսևորել է որպես տաղանդավոր զորավար և կազմակերպիչ։