From Wikipedia, the free encyclopedia
Մրգային սառույց կամ փոփսիքլ, հյութից, թեյից կամ մրգային այլ խմիչքներից պատրաստված սառը աղանդեր։ Մրգային սառույց պատրաստելու համար հեղուկը սառեցնում են փայտիկի վրա։ Հաճախ ավելացնում են ներկեր[1]։ Մրգային սառույցի որոշ տեսակներ բաժակների մեջ են դնում և մատուցում առանց փայտիկի։
Ենթատեսակ | պաղպաղակ փայտիկի վրա և պաղպաղակ |
---|---|
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Հիմնական | flavoring?, ջուր և Հյութ |
Ice lollipops Վիքիպահեստում |
Մրգային սառույցն առաջին անգամ պատրաստվել է 1905 թվականին։ Սան Ֆրանցիսկոյից 11-ամյա Ֆրենկ Էպպերսոնը մի բաժակ ջրի մեջ մի քիչ սոդայի փոշի լցրեց ու սկսեց փայտե ձողիկով խառնել։ Նա ցանկանում էր ըմպելիք պատրաստել։ Գազավորված հեղուկով այդ բաժակը փայտե ձողիկի հետ միասին նա մոռացավ բակում։ Այդ գիշեր ջերմաստիճանը զրոյից ցածր էր։ Եվ առավոտյան Էպպերսոնը տեսավ, որ բաժակի մեջի ըմպելիքը սառել է։ Տղան ցանկացավ հալեցնել խմիչքը՝ դնելով այն տաք ջրի մեջ։ Փայտե ձողը քաշելով նա հանեց սառած զանգվածը և կերավ այն։
1922 թվականին Օքլենդում հրշեջների պարահանդեսի ժամանակ Էպպերսոնն առաջին անգամ վաճառեց նման եղանակով, բայց մրգահյութով պատրաստած մի քանի սառույց։ 1923 թվականին Էպպերսոնը արտոնագիր ստացավ «փայտիկի վրա սառեցված սառույցի» համար, որն անվանեց փոփսիքլ (Popsicle) իր երեխաների խնդրանքով։ Մի քանի տարի անց Էպպերսոնը ապրանքանշի իրավունքները վաճառեց նյույորքյան Joe Lowe Company ընկերությանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.