![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/La_ville_de_Moundou_4.jpg/640px-La_ville_de_Moundou_4.jpg&w=640&q=50)
Մունդու
From Wikipedia, the free encyclopedia
Մունդու (ֆր.՝ Moundou), մեծությամբ երկրորդ քաղաքը Չադում, Արևմտյան Լոգոն շրջանի վարչական կենտրոնը։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 142 462 մարդ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Moundou.jpg/270px-Moundou.jpg)
Բնակավայր | ||
---|---|---|
Մունդու | ||
ֆր.՝ Moundou | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Lac Wey Department? և Logone Occidental Region?[1] | |
Հիմնադրված է | նոյեմբերի 8, 1923 թ. | |
ԲԾՄ | 413 մետր | |
Բնակչություն | 142 462 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Քաղաքը գտնվում է Լոգոն գետի ափին՝ Չադի մայրաքաղաք Նջամենայից մոտ 480 կմ հարավ, ծովի մակարդակից 413 մ բարձրության վրա[2]։ Նգամբայի ժողովրդի հիմնական քաղաքը։ Այսօր Մունդուն արդյունաբերական կենտրոն է, որտեղ զարգացած են գարեջրագործությունը, բամբակյա արդյունաբերությունը և նավթարդյունաբերությունը։ Կա օդանավակայան ասֆալտապատ թռիչքուղով (IATA: MQQ, ICAO: FTTD)։
Մունդուն գտնվում է Հարավային Չադի առանցքային մայրուղիներից մեկում։ Ուղեգիծն անցնում է Լերի հետ Կամերունի սահմանից, Պալա, Կելո, Մունդու, Դոբա, Կումրա և Սարխ բնակավայրերի միջով։
Քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում գտնվում է Վեյ լիճը։