Մուզեոն (զբոսայգի)
արվեստի զբոսայգի Մոսկվայում / From Wikipedia, the free encyclopedia
«Մուզեոն» արվեստի պուրակ, բաց երկնքի տակ գտնվող քանդակի թանգարանը Մոսկվայում, ամենամեծը Ռուսաստանում։ Պուրակում տեղադրված է ավելի քան 800 աշխատանք։ «Մուզեոն»-ի հավաքածուում ներկայացված են 1930-1950-ականների առաջնորդների հուշարձաններ, սոցիալիստական ռեալիզմի դարաշրջանի հուշարձաններ և Սոցիալիստական աշխատանքի հերոսների կիսանդրիներ, ինչպես նաև ավանգարդիստ քանդակագործների աշխատանքներ։ Դրանք տեղակայված են ծառուղու երկայնքով և սիզամարգերի վրա, որոնց մուտքը սահմանափակված չէ, թանգարանի այցելուները ազատ շրջում են քանդակների միջով, շոշափում են դրանք և նկարվում[2]։ Արվեստի պուրակը գտնվում է Մոսկվա գետի ողողատի ստորին մասում, այն սահմանափակվում է Կրիմսկի Վալով, Մոսկվա գետի ափամերձ տարածքով և Մարոնովսկու նրբանցքով[3]։ Մաքսիմ Գորկու անվան զբոսայգու և Մուզեոնի միավորման հարցը քննարկվում էր 2014 թվականից[4] և 2015 թվականի հոկտեմբերին արվեստի պուրակը դարձավ Գորկու զբոսայգու անբաժանելի մասը[5]։