![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/1918_Maurice_Barr%25C3%25A8s.jpg/640px-1918_Maurice_Barr%25C3%25A8s.jpg&w=640&q=50)
Մորիս Բառես
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Բառես (ֆր.՝ Auguste-Maurice Barrès, օգոստոսի 19, 1862(1862-08-19)[1][2][3], Charmes[4] - դեկտեմբերի 4, 1923(1923-12-04)[4][1][5][…], Նյոյի սյուր Սեն[4][7]), ֆրանսիացի վիպասան, էսսեիստ, ազգայնականության (նացիոնալիզմի) տեսաբան, քաղաքական գործիչ[8]; Ստացել է իրավաբանական կրթություն։ Ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ[9]։ Հեղինակն է «Ես-ի պաշտամունքը» (Le Culte du moi) եռագրության, որ բաղկացած է հետևյալ գրքերից. «Բարբարոսների հայացքի ներքո» (Sous l’oeil des Barbares (1888), «Ազատ մարդ» (Un Homme libre (1889) և «Բերենիսի պարտեզը» (Jardin de Bérénice (1891)։ Հիշարժան երկերից են նաև Du Sang, du volupté et de la mort-ը (1894), Greco ou le secret de Tolède-ն (1911) և Jardin sur l'Oronte-ը (1923); Հանրահայտ Դրեյֆուսի գործի դատաքննության ժամանակ արտահայտվել է ընդդեմ հրեա զինվորական Ալֆրեդ Դրեյֆուսի, որ մեղադրվում էր լրտեսության մեջ[10][11]։ Քարոզչական եռանդուն աշխատանք է կատարել Ժաննա դ՛Արկի պաշտամունքը արմատավորելու և տարածելու նպատակով[12]։
Մորիս Բառես ֆր.՝ Maurice Barrès | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1862(1862-08-19)[1][2][3] |
Ծննդավայր | Charmes[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1923(1923-12-04)[4][1][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Գերեզման | Charmes |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, վիպասան և լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անրի Պուանկարե ավագ դպրոց և Château de la Malgrange? |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Ֆրանսիական հայրենիքի լիգա և Ստանիսլավի ակադեմիա |
Կուսակցություն | Boulangism? և Republican Federation? |
Պարգևներ | |
Զավակներ | Philippe Barrès? |
Մորիս Բառես Վիքիքաղվածքում | |
![]() |
Որոշ պատմաբանների կարծիքով՝ առաջինը Մորիս Բառեսն է գործածել «նացիոնալ սոցիալիզմ» («նացիզմ») եզրույթը[13][14]։