Մորգանա փերի
From Wikipedia, the free encyclopedia
Մորգանա փերի (տարբերակներ․ հին վալերեն Morcant ← môr «ծով» + cant «շրջան» անունից, հին շոտլանդերեն Mórríghan ← Mhór Rioghain «Մեծ Թագուհի» անունից, որը նվիրված էր պատերազմի, ճակատամարտերի և մահվան կելտական աստվածուհուն), կախարդուհի, արթուրական շրջանի անգլիական լեգենդների կերպար, Արթուր արքայի համամայր քույրը և միևնույն ժամանակ նրա սիրուհին։ Մորգանա փերու գլխավոր շնորհը բուժելն (ոչ ավանդական բժշկություն) էր։
Սենդիս Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս, 1864
Բիրմինգեմյան նկարչական պատկերասրահ[en]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Edward_Burne-Jones.The_last_sleep_of_Arthur.jpg/640px-Edward_Burne-Jones.The_last_sleep_of_Arthur.jpg)
կույսերից մեկը՝ Մորգանա փերին
Իր կերպարը շատ անգամ ձուլում են Արթուրի սանուհի, քրոջ Մորգազի կերպարի հետ, ով երբեք կախարդուհի չի եղել, բայց իր եղբայր Արթուրից ինցեստով երեխա է ունեցել՝ Մորդրդին։ Մորդրեդը Արթուրին կործանողն էր։
Մորգանա փերու պատվին է անվանվել օպտիկական «մորգանի ֆատա» երևույթը։