Մոսկվայի հնագիտության թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի հնագիտության թանգարան (ռուս.՝ музей археологии Москвы), թանգարան է, որը նվիրված է Մոսկվայի հնագիտական պեղումներին։ Բացումը տեղի է ունեցել 1997 թվականին, սակայն շենքի վատ տեխնիկական վիճակի պատճառով 2011 թվականին իրականացվել է լայնածավալ վերակառուցում, որը տևել է մինչեւ 2015 թվականը։ 2018 թվականի դրությամբ ցուցահանդեսը բաղկացած է ավելի քան երկու հազար ցուցանմուշներից և ներառում է պալեոլիթի դարաշրջանից մինչև նոր դարաշրջանի իրեր, որոնք հայտնաբերվել են Մոսկվայում և Մոսկվայի մարզում հնագիտական արշավների ժամանակ։ Թանգարանը մտնում է «Մոսկվայի թանգարան» թանգարանային ասոցիացիայի մեջ[1][2]։
Արագ փաստեր Մոսկվայի հնագիտության թանգարան, Տեսակ ...
Մոսկվայի հնագիտության թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Հիմնադրվել է | 1997 |
Կայք | mosmuseum.ru/association/archeology/ |
Փակել