Մոնռուժ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտրուժ ( ֆր.՝ Montrouge), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնռուժ | |||
ֆր.՝ Montrouge[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Օ դը Սեն, arrondissement of Antony?, Սենա և Մեծ Փարիզ | ||
Առաջին հիշատակում | 1194 | ||
Մակերես | 2,07 կմ² | ||
ԲԾՄ | 76 մետր, 67 մետր, 85 մետր | ||
Բնակչություն | ▼47 657 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92120[3] | ||
Պաշտոնական կայք | ville-montrouge.fr(ֆր.) | ||
| |||
Մոնռուժը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից հարավ-արևմուտք։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Քաղաքի անունն առնչվում է այդ տարածաշրջանի հողերի կարմրադեղնավուն գույնին ( ֆր.՝ Montrouge նշանակում է «կարմիր սար»)։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1194 թվականին Սեն-Լազար վանքի տարեգրության մեջ։ Մինչև 13-րդ դարը այս տարածքը գտնվում էր բենեդիկտյան «գիյոմիտներ» ուխտի եղբայրության տիրապետության տակ (ուխտը կոչվել է ասկետ և ճգնավոր Գիյոմ դը Մալևալի անունով)։ Մոտ 1640 թվականին այստեղ թագավորական որսի համար արգելոց է ստեղծվել։ 1860 թվականին Մոնռուժի մի մասը (այսպես կոչված Փոքր Մոնռուժ / Petit Montrouge թաղամասը միացվել է Փարիզին (ներկայումս Փարիզի XIV շրջանի թաղամաս երից մեկն է), որի հետևանքով քաղաքի տարածքը 305 հեկտարից նվազել է մինչև 105 հեկտար։ 1875 թվականին Մոնռուժին հաջողվել է իր կազմում ներառել հարևան համայնքների որոշ տարածքներ։
1955 թվականից ի վեր Մոնռուժում ամեն տարի կազմակերպվում է Ժամանակակից արվեստի սալոն։
Փարիզի հետ ուղիղ կապ կա մետրոյի երկու գծերով (4-րդ գծի «Մերի-դը Մոնռուժ » և 13-րդ գծի «Շատիյոն — Մոնռուժ» վերջին՝ տերմինալային կայարանները)։
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.