![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/2FWM_monomer_3.png/640px-2FWM_monomer_3.png&w=640&q=50)
Մոնոմերներ
From Wikipedia, the free encyclopedia
Մոնոմերներ (հին հունարեն՝ μόνος «մեկ» + μέρος - «մաս»), ցածրամոլեկուլային նյութեր, որոնց մոլեկուլները ռեակցիայի մեջ են մտնում իրար կամ այլ մոլեկուլների հետ և առաջացնում սյուիմերներ։ Պոլիմերվող մոնոմերնորը հիմնականում մոլեկուլում կրկնակի, եռակի քիմիական կապեր
,
,
(օլեֆիններ, դիենային և ացետիլենային ածխաջրածիններ, ալդեհիդներ և այլն) կամ ցիկլային խմբավորումներ՝
,
,
(օլեֆինների օքսիդներ, լակտամներ և այլն) պարունակող խմբեր են։ Պոլիկոնդենսացող մոնոմերների մոլեկուլներն ունեն երկու կամ ավելի ռեակցունակ (ֆունկցիոնալ) խմբեր, օրինակ, երկամիններ, երկկարբոնաթթուներ, ամինաթթուներ, գլիկոլներ և այլն։ Եթե մոնոմերներն ունեն երկու ֆունկցիոնալ խումբ, ապա դրանց պոլիկոնդենսացումից առաջանում են գծային, երկուսից ավելի դեպքում՝ ճյուղավորված և ցանցային պոլիմերներ։
Մոնոմերներ | |
---|---|
![]() 2,3-դիհիդրո-2,3-դիհիդրօքսիբենզոատ դեհիդրոգենազի մոնոմերային կառուցվածքը | |
Ենթադաս | մոլեկուլ և նյութ[1] |
Կազմված է | monomer molecule?[1] |
Նկարագրված է | Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 |
![]() |