From Wikipedia, the free encyclopedia
Մոնակոն, փոքրիկ պետություն Հարավային Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը։ Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից։ Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո։
Մոնակոյի Իշխանություն Principauté de Monaco |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Hymne Monégasque | ||||
|
||||
Մայրաքաղաք | Մոնակո | |||
Ամենամեծ քաղաք | Մոնտե Կառլո | |||
Պետական լեզուներ | ֆրանսերեն | |||
Կառավարում | Իշխանություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 1.95 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.0 | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 35,657 | ||
- | 2000 մարդահամարը | 32,020 | ||
- | Խտություն | 18,285 /կմ² 47,358 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .mc | |||
Հեռախոսային կոդ | +377 |
Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր։
1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և միջազգային բարդությունների պատճառ դառնալ։
Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն. նրա բնակիչների կյանքի սպասվող տևողությունը կազմում է մոտ 90 տարի[1]։
Մոնակոյի տարածքում մարդիկ առաջին անգամ իրենց բնակավայրերը կառուցել են մ.թ.ա. X դարում։ Նրանք փյունիկացիներ էին։ Ավելի ուշ, նրանց միացան հույները և մոնոները։
Ժամանակակից Մոնակոյի պատմությունը սկսվում է 1215 թվականին Ջենովայի հանրապետության տարածքում ամրոցների կառուցմամբ։
1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոյի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն գրավվեց Ֆրանչեսկո Գրիմալդիի և նրա կողմնակիցների կողմից։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարության սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։ Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։
1641 թվականին Պերոննական պայմանագրի համաձայն այն անցավ Ֆրանսիայի հովանու ներքո։
1789 թվականին երկիրը միացել է Ֆրանսիային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.