![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/AOC_Muscadet%252C_mill%25C3%25A9sime_2004.jpg/640px-AOC_Muscadet%252C_mill%25C3%25A9sime_2004.jpg&w=640&q=50)
Մյուսկադե
From Wikipedia, the free encyclopedia
Մյուսկադե (ֆր.՝ Muscadet), ֆրանսիական չոր, սպիտակ գինի։ Հիմնականում արտադրվում է Ատլանտյան Լուար դեպարտամենտում՝ Նանտ քաղաքի հարավում, մասամբ նաև Մեն և Լուար և Վանդեա («Լուարայի երկիր» երկրամաս) դեպարտամենտներում։ Այս գինին պատրաստվում է Լուարի հովիտի խաղողի այգիների միայն մեկ տեսակից՝ Մելոն դը Բուրգոնից (ֆր.՝ Melon de Bourgogne)[1]։
Մյուսկադե | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | beady wine?, French wine? և սպիտակ գինի |
Ծագման երկիր | ![]() |
Ստեղծման տարի | 1937 |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Galissonni%C3%A8re_Muscadet_2007.jpg/640px-Galissonni%C3%A8re_Muscadet_2007.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Crassostrea_gigas_p1040848.jpg/640px-Crassostrea_gigas_p1040848.jpg)
Գինեգործական ոչ մեծ տարածքը[2]՝ ապելլասիոնը (ֆր.՝ appellation), 1937 թվականից սկսած դասվում է ծագման իսկության վերահսկողության կատեգորիային և զբաղեցնում է 13 000 հա․ տարածք։
Բոլոր ֆրանսիական գինիներից միայն Մյուսկադեն է հատուկ հսկողությունից հետո ստանում պիտակի «sur lie» («նստվածքով») գրվածքի իրավունքը, որը վկայում է պահպանման հատուկ եղանակի մասին․ խմորման ավարտից հետո մինչև շշալցումը գինուց չի հեռացվում խմորիչի նստվածքը, ինչի շնորհիվ այն դառնում է յուղային և պարունակում է փոքր քանակությամբ ածխաթթու գազ, որը ծակծկում է լեզուն և գինուն հաղորդում է յուրահատուկ թարմություն։ Այս տեխնոլոգիան պահանջում է, որ գինու պատրաստման ընթացքում օգտագործվեն միայն առողջ պտուղներ, գինու արտադրության ընթացքը խիստ վերահսկվի։ Սևր և Մեն գետերի ափերի թերթաքարային հողերից արտադրվող լավագույն Մուսկադեն կրում է «Muscadet-sèvre-et-maine» անունը։ Խմորիչի մնացորդների հետ շփման արդյունքում ծովային ջրիմուռների հոտ ձեռք բերած այս ազնիվ գինուն բնորոշ է այսպես կոչված «յոդային նոտան»։ Այն հիանալի համադրվում է ծովամթերքների հետ[3]։