![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/MSC_2021_SE_01_Biden_Merkel_Macron.jpg/640px-MSC_2021_SE_01_Biden_Merkel_Macron.jpg&w=640&q=50)
Մյունխենի անվտանգության համաժողով
From Wikipedia, the free encyclopedia
Մյունխենի անվտանգության համաժողով (գերմ.՝ Münchener Sicherheitskonferenz, անգլ.՝ Munich Security Conference), ամենամյա միջազգային համաժողով, 1963 թվականի փետրվարից անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում[2], կարգախոսն է՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով»[3]։ Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Վերջին չորս տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության որոշումներ կայացնողների կարծիքների փոխանակման ամենակարևոր անկախ ֆորումը։ Ամեն տարի այն համախմբում է շուրջ 350 բարձրաստիճան գործիչների աշխարհի ավելի քան 70 երկրներից՝ ինտենսիվ բանավեճում ներկա և ապագա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։ Ներկաների ցանկում են պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանի անդամներ, զինված ուժերի, գիտության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև բիզնեսի և լրատվամիջոցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Մյունխենի անվտանգության համաժողով | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հիմնադրամ և ամենամյա միջոցառում |
Երկիր | ![]() |
Հապավում | MSC և SiKo |
Կարգախոս | Frieden durch Dialog և Խաղաղություն երկխոսության միջոցով |
Հիմնադրված | 1963 |
Գլխադասային գրասենյակ | Մյունխեն, Գերմանիա |
Ղեկավար | Քրիստոֆ Հոյսգեն[1] |
Հիմնադիր | Ewald-Heinrich von Kleist-Schmenzin? |
Կայք | securityconference.org(գերմ.) |
Սա նման հարցերի շուրջ աշխարհի ամենամեծ համաժողովն է։ Նախկինում այն կոչվել է «Ռազմական հարցերի համաժողով» (գերմ.՝ Wehrkundetagung) և «Անվտանգության քաղաքականության Մյունխենի կոնֆերանս»։ Համաժողովն անցկացվում է Bayerischer Hof հյուրանոցում։ Կազմակերպիչը Մյունխենի անվտանգության համաժողով հիմնադրամն է (ոչ առևտրային կազմակերպություն) (գերմ.՝ die Stiftung Münchner Sicherheitskonferenz (gemeinnützige) GmbH):