![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/University_of_Missouri_logo.svg/langhy-640px-University_of_Missouri_logo.svg.png&w=640&q=50)
Միսսուրիի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Միսսուրիի համալսարան (Միսսուրիի համալսարան՝ Կոլումբիա), ԱՄՆ-ի Պետական հետազոտական համալսարան Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում։ Հիմնվել է 1839 թվականին Միսիսիպի գետի արևմտյան ափին և դարձել առաջին պետական համալսարանը։ Միսսուրիի համալսարանը ամենամեծն է իր նահանգում։ Այնտեղ 270 մասնագիտություններով սովորում են ավելի քան 30000 ուսանողներ ԱՄՆ-ի բոլոր նահանգներից և մոտավոր 100 երկրներից։ Աշխարհում կա այդ համալսարանի ավելի քան 270000 շրջանավարտ, որոնց կեսը ապրում է Միսսուրիում[13]։
Միսսուրիի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1839 |
Ընդհանուր անձնակազմ | 13 303 մարդ |
Անդամակցություն | Ամերիկյան համալսարանների ասոցացիա[1][2][3], ORCID[4][5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[8], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[9], Հետազոտական գրադարանների կենտրոն[10] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[11] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քոլամբիա |
Հասցե | 105 Jesse Hall, Columbia, MO, 65211[12] |
Կայք | missouri.edu(անգլ.) |
![]() ![]() Միսսուրիի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Համալսարանը համարվում է Միսսուրիի համալսարանական համակարգի մի մասը, որը համախմբում է Կոլումբիայում, Ռոլլում, Կանզաս Սիթիում և Սենտ Լուիսում տեղակայված չորս ուսումնարան։
Ամերիկյան համալսարանների ամերիկյան ասոցացիային պատկանող 34 պետական համալսարաններից մեկը Միսսուրիում է։ 2004 թվականին, ըստ News & World Report(անգլ.) ամսագրի վարկանիշի, համալսարանը 97-րդ տեղն է զբաղեցրել, այն մնացել էր անցյալ տարվա նույն տեղում։ Համալսարանի ուսումնարանը գտնվում է քաղաքի կենտորնից 5 րոպե հեռավորության վրա և ավելի շատ նման է բուսաբանական այգու։ Համալսարանի պատմական մասը՝ Ֆրենսիս Քուարդը, պաշտոնապես ճանաչվել է պատմական նշանակություն ունեցող շրջան[14]։
Այստեղ, 1908 թվականին հիմնադրվեց աշխարհում առաջին ժուռնալիստիկայի դպրոցը։ Այն հիմնադրվեց լրագրող Ուիլիամ Վալտերի կողմից։ Այժմ այն կոչվում է լրագության ֆակուլտետ։ Համալսարանում կա միջուկային ռեակտոր[15], որն ինստիտուտներում գործող աշխարհի ամենահզոր ռեակտորն է։
Միսսուրիի համալսարանը Ամերիկայի վեց պետական համալսարաններից մեկն է, որտեղ բժշկական, անասնաբուժական, ինժեներական, գյուղատնտեսական և իրաբանական ֆակուլտետները գտնվում են նույն համալսարանում։ Համալսարանի առողջապահական համակարգը ներառում է 4 հիվանդանոց, որոնք գտնվում են պետության կենտրոնական մասում։