From Wikipedia, the free encyclopedia
Միջին եվրոպական հարթավայր (գերմ.՝ Norddeutsches Tiefland – հյուսիսգերմանական հարթավայր, Mitteleuropäische Tiefebene; լեհ.՝ Nizina Środkowoeuropejska – Կենտրոնական եվրոպական հարթավայր, դան․՝ Nordeuropæiske Lavland, հոլ.՝ Noord-Europese Laagvlakte, ֆր.՝ Plaine d'Europe du Nord), գտնվում է հիմնականում Լեհաստանի, Գերմանիայի հյուսիսում և Դանիայում։ Սահմանափակված է հյուսիսում Հյուսիսային և Բալթիկ ծովերով, հարավում՝ Հերցինյան Եվրոպայի լեռներով ու բարձրություններով։ Երկարությունը արևմուտքից արևելք մոտ 600 կմ է, լայնությունը՝ 200-ից մինչև 500 կմ, գերիշխում են 50-100 մ բարձրությունները (աոանձին մորենային թմբեր՝ ավելի քան 300 մ)։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից, ծածկված՝ սառցադաշտային նստվածքներով։ Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Գետային ցանցը (Օդրայի, Էլբայի, Վեգերի, Հռենոսի ավազաններ և այլն) խիտ է։ Շատ են սառցադաշտային ծագման լճերը։ Հողերը գորշ անտառային և պոդզոլային են։ Բուսածածկույթը՝ հյուսիսում հավամրգի և տորֆաճահճային տեսակներ, արևելքում և արևմուտքում՝ անտառներ, գետահովիտներում՝ մարգագետիններ։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Միջին եվրոպական հարթավայրը խիտ բնակեցված է։ Խոշոր քաղաքներն են Պոզնանը (Լեհաստան), Բեռլինը, Համբուրգը, Բրեմենը, Հանովերը (Գերմանիա), Ամստերդամը, Ռոտերդամը (Նիդերլանդներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 589)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջին եվրոպական հարթավայր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.