Միջազգային ֆինանսական կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային ֆինանսական կենտրոն (անգլ.՝ International Finance Centre, (Չինարեն), բրենդ - ifc), շենքերի կոմպլեքս, որը գտնվում է Հոնկոնգ քաղաքի կենտրոնական շրջանի ափամերձ հատվածում։ Բաղկացած է երկու երկնաքերերից («One IFC» և «Two IFC»), «IFC Mall» առևտրի կենտրոնից և «Four Seasons» 40 հարկանի հյուրանոցից։
Տեսակ | շինությունների համալիր |
---|---|
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Հոնկոնգ |
Հարկեր | 88 |
Վերելակներ | 62 |
Կազմված է | Two International Finance Centre?, One International Finance Centre? և IFC Mall? |
Հիմնադրված է | 2003 |
Բացված | 2003 |
Ճարտարապետ | Սեզար Պելլի և Rocco Yim? |
Ճարտարագետ | Arup |
Պաշտոնական կայք |
Կոմպլեքսի մաս կազմող ամենաբարձր շենքը՝ «Two IFC», աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը, 17-րդն Ասիայում, և երկրորդը Հոնկոնգում, որը Միջազգային առևտրական կենտրոնին զիջում է ընդամենը 484 մետրով[1]։ Կոմպլեքսը կառուցվել է «Sun Hung Kai Properties» և «MTR Corporation» ընկերությունների աջակցությամբ։ Օդանավակայան-Էքսպրեսս և Թունչհուն գծերի «Հոնկոնգ» կայարանը սպասարկում է բիզնես-համալիր։
Միջազգային ֆինանսական կենտրոնի կոմպլեքսում առաջին երկնաքերը՝ «One IFC», կառուցվել է 1998 թվականին, բացումը կայացել է 1999 թվականին։ Շենքի բարձրությունը 210 մետր է, 38 հարկանի է, ընդհանուր տարածքը կազմում է 72 850 մ²։ Այն չորս գոտում սպասարկվում է 18 արագընթաց մարդատար վերելակներով[2]։ Շենքը տեղավորում է մոտավորապես 5000 մարդ[3]։ Շենքի նախագծմամբ զբաղվել է «Rocco Design Architects» ընկերությունը, «Cesar Pelli & Associates»-ից Սեզար Փելլին պատասխանատու էր ճարտարապետության համար, իսկ կառուցապատման համար Ասիայի ամենախոշոր ընկերությունը՝ «Sun Hung Kai Properties»[4]։
Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում կա նմանատիպ երկնաքեր՝ «30 Hudson Street», որի վրա աշխատել է նույն ճարտարապետը։
Երկրորդ երկնաքերը պլանավորվել էր դեռևս 1996 թվականին։ Կառուցումն սկսվել է 2000 թվականին և ավարտվել 2003 թվականին։ Նախագծի հեղինակը կրկին Սեզար Փելլին է, այս շենքը՝ 412 մետր բարձրությամբ, ներկա պահին բարձրությամբ երկրորդն է Հոնկոնգում[1]։
Շենքը 88 հարկանի է, որից 22-ն առևտրային հարկեր են։ Ամենաբարձր գրասենյակային հարկերը վաճառվում կամ վարձակալվում են տարբեր ընկերությունների կողմից։ Օրինակ՝ Հոնկոնգի ֆինանսական վարչությունը 2001 թվականին 55, 56 և 77-88 հարկերը գնել է 3,7 միլիարդ դոլարով[5]։ 55-րդ հարկում կա ցուցահանդես՝ նվիրված Հոնկոնգի մետաղադրամների պատմությանը և Հոնկոնգի ֆինանսական վարչության գրադարանին, որոնք այցելուների համար բաց են գրասենյակի աշխատանքային ժամերին։
«Four Seasons» հյուրանոցի կառուցումն սկսվել է 2002 թվականին և ավարտվել 2005 թվականի հոկտեմբերին։ Հյուրանոցը բաղկացած է երկու աշտարակներից՝ 165 և 205 մետր բարձրությամբ՝ համապատասխանաբար 42 և 55 հարկերով[6][7]։ Առաջին աշտարակում գտնվում է 400 սենյակներով «Four Seasons Hotel Hong Kong» հյուրանոցը, իսկ երկրորդում՝ «Four Season Place» հյուրանոցը, որը նախատեսված է երկարատև հանգստի համար[8]։
«IFC Mall»-ը գտնվում է Միջազգային ֆինանսական կենտրոնի չորսհարկանի ստիլոբատային մասում[9]։ Այնտեղ է գտնվում Հոնկոնգի առաջին «Apple» խանութը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.