Միհաելա Կամբեյ (ռումիներեն՝ Mihaela Valentina Cambei, նոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1], Dofteana, Բակեու, Ռումինիա[2][3]), ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիր, 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունների եռակի չեմպիոն։

Արագ փաստեր Միհաելա Կամբեյ, Անձնական տեղեկություն ...
Միհաելա Կամբեյ
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Dofteana, Բակեու, Ռումինիա[2][3]
Փակել

Կենսագրություն

Միհաելա Կամբեյը ծնվել է 2002 թվականին։ 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնություններում մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն։ 2019 թվականի Լաս Վեգասում տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնությունում ռումինուհին զիջել է միայն ուզբեկ մարզուհի Նիգորա Աբդուլաևային նա նվաճել արծաթե մեդալ։

2018 թվականին Միհաելա Կամբեյը մասնակցել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած Պատանեկան ամառային օլիմպիական խաղերին և մինչև 48 կգ քաշային կարգում նվաճել բրոնզե մեդալ[4]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ռումինուհի ծանրորդը մինչև 49 կգ քաշային կարգում 180 կգ արդյունքով դարձել Է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ «հրում» վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ[5]։

2022 թվականին Բոգոտա քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կամբեյը մինչև 49 կգ քաշային կարգում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ «պոկում» վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում, երկամարտի 198 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ։ Նա նաև առանձին վարժություններում նվաճել է երկու փոքր ոսկե մեդալ։

Նվաճումներ

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
ԱրդյունքՔաշԹվականՄրցաշարի վայրՊոկումՀրումԸնդհանուր քաշ
 Բրոնզմինչև 49 կգ2021Մոսկվա, Ռուսաստան80,0100,0180,0
 Ոսկիմինչև 49 կգ2023Երևան, Հայաստան92,0106,0198,0

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.