From Wikipedia, the free encyclopedia
Միկել թանգարան (էստ․՝ Mikkeli muuseum), նկարչական թանգարան, որը համարվում է Էստոնիայի արվեստի թանգարանի մասնաճյուղերից մեկը։
Միկել թանգարան | |
---|---|
Միկել թանգարանի շենքը | |
Տեսակ | նկարչական թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Էստոնիա, Տալլին, Weizenbergi դ. 28, |
Մասն է | Էստոնիայի գեղարվեստական թանգարան |
Ղեկավարության նստավայր | Տալլին, Էստոնիա |
Հիմնադրվել է | 1997 |
Այցելուներ | 10 744 (2013)[1] |
Տնօրեն | Մարիե Յոհանես |
Կայք | mikkelimuuseum.ekm.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.)(ֆին.) |
Այն տեղակայված է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի պալատա-պուրակային համույթի հարևանությամբ։
Թանգարանում ներկայացված են գլխավորապես արևմտյան արվեստի և կերամիկայի հավաքածուներ, ինչպես նաև հնագույն չինական ճենապակի, որը թանգարանին նվիրաբերել է նշանավոր կոլեկցիոներ Յոհաննես Միկկելեմը 1994 թվականին։
Միկել թանգարանը հիմնադրվել է 1997 թվականին, որպես Յոհաննես Միկկելեմի արվեստի հավաքածուների ցուցադրասրահ։
1994 թվականին կոլեկցիոներ Յոհաննես Միկկելը Էստոնական գեղարվեստական թանգարանին է նվիրաբերում իր արտասահմանյան արվեստի հավաքածուն։
Յոհաննես Միկկելը (1907-2006) ծնունդով եղել է Հարավային Էստոնիայից և ուսումնասիրել է տարբեր առարկաներ, այդ թվում նաև արվեստը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Տարտուի (Դորպատի) համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է Տալլինի հնագիտական որոնումների խմբի հետ։
Իր կապերի շնորհիվ նա կարողացել է հավաքել քանգարանի ներկայիս հավաքածուն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.