![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Jules_Verne_et_Adolphe_d%2527Ennery_-_Michel_Strogoff_1880.jpg/640px-Jules_Verne_et_Adolphe_d%2527Ennery_-_Michel_Strogoff_1880.jpg&w=640&q=50)
Միխայիլ Ստրոգով
From Wikipedia, the free encyclopedia
«Միխայիլ Ստրոգով։Արքայի սուրհանդակը» (ֆր.՝ Michel Strogoff), Ժյուլ Վեռնի վեպը, որը գրվել է 1874—1875 թվականներին։ Ի տարբերություն Ժյուլ Վեռնի հայտնի մյուս ստեղծագործությունների, չի վերաբերվում գիտա-ֆանտաստիկ ժանրին, այլ հանդիսանում է արկածային վեպ։ Չնայած վեպում նկարագրվում են իրադարձություններ, որոնք վեպի գրման ժամանակաշրջանին են վերաբերվում, գիրքը բացահայտ պատմական ենթատեքստ չի պարունակում։
Միխայիլ Ստրոգով ֆր.՝ Michel Strogoff | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային, պատմական գեղարվեստական գրականություն և military fiction? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1874 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Չենսլեր ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը |
Հաջորդ | Հեկտոր Սերվադակ |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակված է | SrpKor: Corpus of the contemporary Serbian language? |
Հրատարակման տարեթիվ | 1876 |
![]() |
Իվան Տուրգենևի պնդմամբ վեպը թարգմանվել է ռուսերեն լեզվով։ Թարգմանիչ Էտցելը, որը գտնվում էր Ժյուլ Վեռնի հետ նամակագրական կապի մեջ, նրան է ուղարկում մի քանի դիտողություններ՝ վեպի տեքստի վերաբերյալ։ Պատասխանելով այդ դիտողություններին, Ժյուլ Վեռնը գրում է. «Ձեր նշումները շատ արժեքավոր են։ Ես ամեն ինչ կարգի կբերեմ, բայց միայն այն բանից հետո, երբ կստանամ դիտողություններ Տուրգենևի կաղմից»։ Էտցելը հավաքած տեքստը ցույց է տալիս Տուրգենևին։ Տուրգենևը անում է մի շարք դիտողություններ և ուղղումներ՝ մասնավորապես, թաթարական արշավանքի նկարագրությունը, որը Ժյուլ Վեռնը հատագայում վերամշակեց[1]։ Վեպը լույս տեսավ Սանկտ Պետերբուրգում։