![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Miltiades_%2528Roman_replica%2529.jpg/640px-Miltiades_%2528Roman_replica%2529.jpg&w=640&q=50)
Միլտիադես
From Wikipedia, the free encyclopedia
Միլթիադես (հին հունարեն՝ Μιλτιάδης, մոտ մ. թ. ա. 554[1], Աթենք - մ. թ. ա. 489[1], Աթենք), աթենացի պետական գործիչ, զորավար հույն-պարսկական պատերազմների ժամանակ (մ.թ.ա. 500 - 449 թթ.), Թրակիայի Խերսոնեսի տիրան, (մոտ մ.թ.ա. 520[3]-493 թթ.), Կիմոն Ավագի որդին (որը Միլթիադես Ավագի խորթ եղբայն էր), Կիմոն Կրտսերի հայրը։
Միլտիադես հին հունարեն՝ Μιλτιάδης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 554[1] |
Ծննդավայր | Աթենք |
Մահացել է | մ. թ. ա. 489[1] |
Մահվան վայր | Աթենք |
Գերեզման | Miltiades tomb monument at Marathon[2] |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, զորավար և ռազմական գործիչ |
Ամուսին | Հեգեսիպիլա |
Ծնողներ | հայր՝ Cimon Coalemos? |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի արխոնտ և ստրատեգոս |
Երեխաներ | Կիմոն և Elpinice? |
![]() |
Միլթիադեսը ծագումով Ֆիլաիդների ազնվական հին տոհմից էր։ Մ.թ.ա. 524 թվականին արքոնտ է ընտրվել Աթենքում, իսկ հետո (մ.թ.ա. 520 թվականից) տիրան է եղել Թրակիայի Խերսոնեսում՝ որպես Միլթիադես Ավագի ժառանգ։ Մ.թ.ա. 513 թվականին ստիպված է եղել դառնալ պարսից Դարեհ արքայի վասալը և ուղեկցել նրան սկյութների դեմ արշավանքի ժամանակ։ Մյուս հույների հետ մնացել է՝ հսկելու Դանուբ գետի վրա պարսիկների կողմից կառուցվող կամուրջը։ Հոնիական ապստմաբության ժամանակ Միլթիադեսը ստպված է եղել լքել Խերսոնեսը, գնալ Աթենք, որտեղ մեղադրվում է Թրակիայում տիրան լինելու մեջ և արդարացվում:Դատից հետո Միլթիադեսը դառնում է Աթենքի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[4]։ Մ.թ.ա. 490 թվականին ընտրվում է ստրատեգոսների խորհրդի անդամ։ Նույն թվականին Դարեհը զորք է ուղարկում Էգեյան ծով՝ Աթենքը նվաճելու նպատակով։ Ծանոթ լինելով պարսիկների մարտավարությանը՝ Միլթիադեսը համոզում է ռազմական խորհրդին ճակատամարտ տալ բաց դաշտում։ Մնացած ստրատեգոսները կամավոր զիջում են ղեկավարումը Միլթիադեսին, և նա իր ձեռքն է վերցնում զորքի գլխավոր հրամանատարությունը և, օգտվելով նպաստավոր պայմաններից, հաղթանակ է տանում պարսիկների դեմ Մարաթոնի ճակատամարտում։
Հաջորդ տարի Միլթիադեսն առաջարկում է արշավանք կազմակերպել Կիկլադյան կղզիներ։ Նրա գլխավորությամբ աթեացիները պաշարում են Պարոս կղզին, սակայն պաշարումն անհաջողությամբ է ավարտվում։ Միլթիադեսը վիրավորվում է և վերադառնում Աթենք՝ ոչ մի արդյունքի չհասնելով։ Մա մեղադրվում է «ժողովրդին խաբելու» մեջ, տուգանվում 50 տաղանդով և մահանում Պարոսի պաշարման ժամանակ ստացած վերքերից։