Միլանի կոնսերվատորիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Միլանի կոնսերվատորիա (Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիա (իտալ.՝ Conservatorio di musica “Giuseppe Verdi” di Milano)), երաժշտական ուսումնական հաստատություն Իտալիայի Միլան քաղաքում։ Կոնսերվատորիան կրում է Ջուզեպպե Վերդիի անունը։
Միլանի կոնսերվատորիա | |
---|---|
Տեսակ | Կոնսերվատորիա, ակադեմիական ինստիտուտ և արխիվ |
Հիմնադրված է | սեպտեմբերի 18, 1807 |
Անվանված է | Ջուզեպպե Վերդի |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Միլան[1] |
Հասցե | Via Conservatorio 12, 20122 Milano[1] |
Կայք | consmilano.it(իտալ.) |
Conservatorio Giuseppe Verdi (Milan) Վիքիպահեստում |
Կոնսերվատորիան ստեղծվել է Նապոլեոնի հրամանով 1807 թվականին Միլանում՝ Նապոլեոնյան Իտալական թագավորության մայրաքաղաքում։ Բացվել է 1808 թվականին Սանտա Մարիա դելլա Պասիոնե մենաստանին կից։ Սովորել են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ։
1898 թվականին կոնսերվատորիայում բացվել է երաժշտական գործիքների թանգարան, 1965 թվականից սկսել են դասընթացներ երաժշտագետների համար, 1969 թվականից՝ Եվրոպայում առաջին մասնագիտական էլեկտրոնային երաժշտության կուրսերը կոմպոզիտորների համար։ Համարվում է Իտալիայի ամենամեծ երաժշտական հաստատությունը[2]։
Կոնսերվատորիայի միջնակարգ երաժշտական դպրոցը՝ «Liceo Musicale», բացվել է 1971 թվականին։ 1981-2010 թվականներին իրականացրել է փորձնական համագործակցություն Իտալիայի կրթության նախարարության հետ[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.