From Wikipedia, the free encyclopedia
Միլադի աշտարակ (պարս.՝ برج میلاد), հայտնի է նաև Թեհրանի աշտարակ անվամբ, բազմակի նշանակության աշտարակ է Թեհրանում։ 6-րդ ամենաերկար աշտարակն է[1] և 24-րդն՝ աշխարհում[2]։
Միլադի աշտարակ | |
պարս.՝ برج میلاد | |
Տեղագրություն | Թեհրան |
Կառուցման ժամանակ | 1996-2007 |
Օգտագործում | Հեռուստատեսային կենտրոն, Ռադիո, Էլեկտրակապ |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 315 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 12 |
Տարածքը շինության մեջ | 154 400 մ² |
Վերելակների թիվ | 6 |
Ճարտարապետ | Մոհամադ Ռեզա Հաֆեզի |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Գտնվում է Քարբ քաղաքի և Գիշա հատվածի միջև, ընդհանուր բարձրությունը՝ գետնից մինչև ալեհավաքի գագաթ կազմում է 435 մետր[3]։ Թեհրանի Միջազգային առևտրի ու համաձայնագրի կենտրոնի մասն է կազմում, որը նաև ներառում է հինգաստղանի հյուրանոց, համաձայնագրի կենտրոն, համաշխարհային առևտրի կենտրոն ու ՏՏ այգի[4][5][6]։
Միլադի աշտարակն առաջին անգամ առաջարկվել է Շահեսթան Փահլավի նախագծի շրջանակներում՝ Թեհրանի Աբաս Աբադ շրջանում և գծագրվել է ամերիկացի քաղաքային պլանավորող (ճարտարապետ) Ջեքլին Ռոբերթսոնի կողմից[7]։ Այս վայրը նախատեսված էր ընդգրկելու 5 մլն. քառակուսի մետր տարածք, որի մեկ-երրորդ մասը պետք է լիներ բացօթյա տարածք[8] և ուր կտեղավորվեին 50,000 բնակիչ, ինչպես նաև կառավարական գերատեսչություններ, առևտրային գրասենյակներ ու մի շարք մշակութային կենտրոններ՝ ներառյալ թանգարաններ, կատարողական արվեստի հաստատություններ և գրադարաններ[8]։ Նախագիծն արժեցել է մոտավորապես 5 մլրդ. ԱՄՆ դոլար (գնաճի պատճառով այն արժեցավ 21 մլրդ. ԱՄՆ դոլար)[8]։ Ընկերության աշխատակցուհին է եղել նաև Լիսա Հալաբին՝ Հորդանանի ապագա Նուր թագուհին[7]։ 1979 թվականի Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո նախագծի իրականացումն ընդհատվում է։
Աշտարակի կառուցումը սկսվել է 1997 թվականին և ավարտին հասել 11 տարի անց։ Այդժամ այն համարվում էր աշխարհում հեռահաղորդակցության չորրորդ ազատ կանգուն աշտարակը[6]։ Բացումը եղավ 2008 թվականին։ Ոմանց կարծիքով՝ Միլադի աշտարակի կառուցումը սկսվել է 2000 թվականից առաջ և ավարտվել 2008 թվականին[4][5][6]։ Նախագծի ղեկավարն է իրանցի ճարտարապետ Մոհամադ Ռեզա Հաֆեզին, գլխավոր կառուցողն է «Բոլանդ Փայե» ընկերությունը, իսկ հիմնական հաճախորդն ու ներդրողը՝ «Յադման Զադե» ընկերությունը՝ Թեհրանի քաղաքապետարանի մի ներկայացուցիչ[5]։ Աշտարակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 20-ին՝ Թեհրանի 55-րդ քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի ու Թեհրանի քաղաքային խորհրդի անդամների մասնակցությամբ։ Այս իրադարձությունը լուսաբանել են ավելի քան 250 տեղացի ու օտարերկրյա լրագրող։
Միլադի աշտարակն ամենաբարձր աշտարակն է Իրանում և հեռահաղորդակցության վեցերորդ ամենաբարձր աշտարակն՝ աշխարհում։ Բաղկացած է հինգ հիմնական մասերից՝ ներառյալ հիմքը, ընդունարանի կառույցը, լիսեռը, գլխամասային կառույցն ու ալեհավաքի կայմը։ Ընդունարանի կառույցը բաղկացած է վեց հարկերից։ Առաջին երեք հարկերը բաղկացած են 63 առևտրային միավորներից, 11 ռեստորանային բակերից, սրճարանից և առևտրային ապրանքների ցուցասրահներից, որը մոտավորապես 260 ք.մ. տարածք է կազմում[6]։ Ստորգետնյա առաջին և երկրորդ հարկերում են գտնում տեղակայման բաժիններն ու տվյալների կենտրոնը։ Առաջին հարկով կարելի է հասնել պահակատնակ։
Լիսեռը, որը կոնկրետ կառույց է, ունի 315 մ. բարձրություն։ Վեց վերելակ՝ վայրկյանում 7 մետր արագությամբ, այցելուներին հասցնում են աշտարակի վերնամաս։ Վերջինս մետաղյա կառույց է, կշռում է մոտավորապես 25000 տոննա և բաղկացած է 12 հարկից։ Վերին հարկերում գործում են հանրային արվեստի թանգարան, սրճարան, պտտվող ռեստորան, բարձրակարգ ռեստորան, հեղահաղորդակցության ու մեխանիկական հարկեր, կրակից թաքնվելու ապաստարաններ[9], փակօթյա ու բացօթյա դիտման հարթակ և երկնային գմբեթ[5]։ Քառաստիճան ալեհավաքի կայմի երկարությունը կազմում է մոտավորապես 120 մետր։ Միլադի աշտարակն ութանկյուն հիմք ունի, որը խորհրդանշում է պարսկական ճարտարապետությունը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.