քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Միզոպրոստոլ, Սայտոտեկ վաճառքային անվանմամբ դեղամիջոցը օգտագործվում է ծննդաբերությունը ինդուկցելու համար, հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի ժամանակ, դադարեցնում է հետծննադաբերական արյունահոսությունը, նպաստելով արգանդի կծկմանը, ինչպես նաև կանխում և բուժում է ստամոքսի խոցերը[1]։ Աբորտների ժամանակ, սովորաբար կիրառվում է միֆեպիստոնի կամ մետոտրեքսատի հետ համակցված[2]։ Առանձին օգտագործելու ժամանակ էֆեկտիվությունը կազմում է 66-90%[3]։ Տեղադրվում է այտի, լեզվի տակ կամ հեշտոցում[2][4]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
AHFS/Drugs.com | Monograph |
MedlinePlus | a689009 |
Օգտագործման եղանակներ | Պերօրալ, ներհեշտոցային |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | Ինտենսիվ ներծծվում է |
Սպիտակուցով կապում | 80-90% (ակտիվ մետաբոլիտներ, միզոպրոստոլաթթու) |
Նյութափոխանակություն | Լյարդ |
Կիսատրոհման պարբերություն | 20–40 րոպե |
Դուրսբերում | Մեզ (80%) |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
Մեթիլ 7-((1R,2R,3R)-3-հիդրօքսի-2-((S,E)-4-հիդրօքսի-4-մեթիլօկտ-1-էնիլ)-5-օքսօցիկլոպենտիլ)հեպտանոատ
| |
CAS համար | 59122-46-2 |
PubChem CID | 5282381 |
DrugBank | DB00929 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.190.521 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C22H38O5 |
Մոլային զանգված | 382.534 գ/մոլ g·mol−1 |
InChI
InChI=1S/C22H38O5/c1-4-5-14-22(2,26)15-10-12-18-17(19(23)16-20(18)24)11-8-6-7-9-13-21(25)27-3/h10,12,17-18,20,24,26H,4-9,11,13-16H2,1-3H3/b12-10+/t17-,18-,20-,22?/m1/s1 Key:OJLOPKGSLYJEMD-URPKTTJQSA-N | |
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են ցավը որովայնի շրջանում և փորլուծությունը[1]։ Պատկանում է հղիության վրա ազդեցություն ունեցող դեղերի X կատեգորիային, այսինքն հայտնի է տվյալ դեղամիջոցի բացասական էֆեկտը պտղի վրա[1]։ Հազվադեպ, հնարավոր է արգանդի պատռում[1]։ Հանդիսանում է պրոստոգլանդինների, մասնավորապես՝ համակարգային պրոստոգլանդին E1-ի անալոգ[1]։
Միզոպրոստոլն առաջին անգամ սինթեզվելէ 1973 թվականին[5]։ Գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության WHO Model List of Essential Medicines-ում (Հիմնական դեղամիջոցների ցուցակ), որպես բժշկության մեջ ամենաարդյունավետ, անվտանգ դեղամիջոցներից մեկը[6]։ Հասանելի է որպես գեներիկ դեղորայք[1]։ Զարգացող երկրներում արժեքը հասնում է 0.36-2.00 ԱՄՆ դոլլար մեկ դոզայի համար[7]։ ԱՄՆ-ում ստամոքսի խոցային հիվանդության բուժման մեկամսյա կուրսը կազմում է 100-200 ԱՄՆ դոլլար[8]։ Նույն կուրսի արժեքը Եվրոպայում 30-55 եվրո է[9]։
Միզոպրոստոլը օգտագործվում է կանխելու համար ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) օգտագործման հետևանքով առաջացած ստամոքսի խոցերը։ Փոխազդում է պարիետալ բջիջների հետ, ճնշելով ստամոքսահյութի արտադրությունը։ Ճնշելով ադենիլատ ցիկլազայի ակտիվությունը, բերում է ադենոզին մոնոֆոսֆատի (ԱՄՖ) քանակի քչացման և պարիետալ բջիջների ապիկալ հատվածի պրոտոնային պոմպի ակտիվության նվազման։ H2-ռեցեպտորների անտագոնիստների և պրոտոնային պոմպի ինհիբիտորների ավելի բարձր էֆեկտիվության պատճառով, միզոպրոստոլի օգտագործումը խոցերի բուժման նպատակով սահմանափակ է։ Երբեմն նշանակվում է ՈՍՀԲԴ-ների, օրինակ՝ դիկլոֆենակի հետ, կանխելու համար կողմնակի էֆեկտները։
Այնուամենայնիվ, օմեպրազոլը ավելի արդյունավետ է ՈՍՀԲԴ ինդուկցված խոցերի բուժման համար և ունի ավելի քիչ կողմնակի էֆեկտներ, այդ իսկ պատճառով միզոպրոստոլը չի համարվում առաջին ընտրության դեղամիջոց։ Միզոպրոստոլով հարուցված փորլուծությունը անհրաժեշտություն ունի երկարատև բուժման[10]։
Միզոպրոստոլը հաճախ կիրառվում է ծննդալուծման ժամանակ։ Բերում է արգանդի վզիկի հասունացման՝ փափկեցման և կարճացման[11]։ Նման պրեպարատներից, օրինակ՝ դինոպրոստոնից ավելի շահավետ է[12]։
Սովորաբար ծննդալուծման համար օգտագործվում է օքսիտոցին, որը սակայն առանց վզիկի հասունացման, արդյունավետ չի ազդում։ Օքսիտոցինն ու միզոպրոստոլը միասին լավ արդյունք են ցուցաբերում[12]։
Եվրոպայում 2002-2012 թվականին ընկած ժամանակահատվածում կատարված հետազոտությունները վկայում են, որ միզոպրոստոլի ներհեշտոցային օգտագործումը անվտանգ է.[13][14], այնինչ ԱՄՆ-ում Food and Drug Administration (FDA կամ USFDA) կազմակերպությունը գտնում է, որ արգանդի վզիկի փափկացման հատկությունը չպետք է ներառվի անվտանգ էֆեկտների մեջ[15]։
Միզոպրոստոլն առանձին կամ այլ պրեպարատների (միֆեպրիստոնի, մետոտրեքսատի) հետ կոմբինացված, լայն կիրառվում է դեղորայքային աբորտ առաջացանելու համար[16]։ Դեղորայքային աբորտը համարվում է քիչ ինվազիվ, ավելի ավտոնոմ[17][18][18]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվել են մի շարք ուղեցույցեր միզոպրոստոլի դրական և բացասական կողմերի մասին[19]։
Միզոպրոստոլը ավելի էֆեկտիվ է, երբ համակցվում է մետոտրեքսատի կամ միֆեպրիստոնի (RU-486) հետ[20]։ Առանձին էֆեկտիվությունը ցածր է և 8 շաբաթական հղիության համար կազմում է 88%։ Բժշկական հսկողության պարագայում համարվում է անվտանգ, այնուամենայնիվ 1% կանանց շրջանում առաջացնում է ծավալուն արյունահոսություն, որոշների մոտ կարող է բերել արտարգանդային հղիության։ 12%-ի շրջանում, եթե հղիությունը չի հաջողվել ընդհատել, պտղի մոտ հետագայում կարող են զարգանալ ծանր բնածին արատներ[21]։
Մեծ հետազոտությունները մշակել են արձանագրություններ, ըստ որի, միզոպրոստոլը ցանկալի է համակցել միֆեպրիստոնի հետ.[22]: Կոմբինացման դեպքում էֆեկտիվությունը, փոքր հղիությունների համար, կազմում է 95%[23][24]։ Ըստ ԱՀԿ-ի ուղեցույցի, միչև 12 շաբաթական հղիության դեպքում, անհրաժեշտ է 12 հատ 200մկգ-անոց դեղահաբերից։ 4 հաբ տեղադրվում է լեզվի տակ կամ հեշտոցում, 30 րոպե սպասում, որպեսզի ներծծվի։ Եվս 3 ժամ սպասում և կրկնում[20]։
Պտղի մահի դեպքում, երբ վիժում բնական ճանապարհով տեղի չի ունենում, միզոպրոստոլը երբեմն կիրառվում է արգանդի վզիկը արհեստական վիժմանը պատրաստելու համար։ Կանադական մի շարք հիվանդանոցներում միզոպրոստոլը օգտագործվում է փոքրաժամկետ մահացած պտղուների ծննդալուծման և ֆետալ ծանր անոմալիաների առկայության դեպքում, հղիության ընդհատման համար[25]։
Միզոպրոստոլը կիրառվում է նաև հետծննդաբերական արյունահոսության կանխման կամ դադարեցման համար։ Օրալ ճանապարհով ընդունած միզոպրոստոլը, արդյունավետությամբ աննշան զիջում է օքսիտոցինին[26]։ Ռեկտալ ճանապարհով օգտագործումը օպտիմալ է արյունահոսության դադարեցման համար և ունի նվազագույն քանակով կողմնակի, անցանկալի էֆեկտներ[27][28]։ Միզոպրոստոլը մատչելի է և սառը պայմաններում պահպանելու անհրաժեշտություն չունի, ինչը հասանելի է դարձնում այն զարգացող երկրների համար[29]։ Ռանդոմիզացված հետազոտությունները պարզել են միզոպրոստոլի դրական ազդեցությունը հետծննդաբերական արյունահոսության պատճառով մայրական մահերի քանակի նվազման մեջ (38%)[30]։ Օքսիտոցինը ահրաժեշտ է կիրառել ներերակային ուղիով, մինչդեռ միզոպրոստոլի օգտագործումը շատ ավելի հեշտ է (օրալ, ռեկտալ, հեշտոցային)[31][32]։
Ստամոքսի խոցի բուժման նպատակով կիրառված միզոպրոստոլի հաճախ հանդիպող կողմանկի ազդեցություններից է փորլուծությունը։ Կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվել է, որ հիվանդների 13%-ի շրջանում նկատվել է փորլուծություն, ինչ դոզա կախյալ էր և զարգանում էր բուժման սկզբում։ Սովորաբար դադարում էր մինչև 8 օրվա ընթացքում, բայց որոշ դեպքերում (2%) դառնում էր բուժման անավարտ թողելու պատճառ[33]։
Կողմնակի ազդեցություններից են նաև՝
Միզոպրոստոլը, խոցերի բուժման նպատակով, հակացուցված է ցանկալի հղիությամբ կանանց։ Օգտագործումը կբերի արգանի տոնուսի և կծկողականության բարձրացման, ինչը կարող է հանդիսանալ մասնակի կամ լրիվ վիժումների, բնածին արատների պատճառ[33][34]։
Արգանդի վզիկի հասունացմանը և ծննդալուծմանը նպաստող բոլոր դեղամիջոցները կարող են բերել արգադի հիպերստիմուլյացիայի, ինչը վատ կանրադառնա պտղի արյունամատակարարման վրա[35]։ Ինչպես նաև, հիպերստիմուլյացիան կարող է հանգեցնել արգանդի պատռման։ Միզոպրոստոլով հարուցված հիպերստիմուլյացիան վատ է ենթարկվում բուժման[36]։ Բարդությունների հանդիպման ցածր հաճախականության պատճառով դժվար է կորելացնել դրանց և միզոպրոստոլի միչև ուղիղ կապը։ Այդ օրինաչափությունը ապացուցելու նպատակով տարբեր հաշվարկներով անհրաժեշտ է 61000-155000 հղի կնոջ մանրազնին հետազոտություն[37]։
Միզոպրոստոլը պրոստոգլանդինային անալոգ է, կապվելով միոմետրիումի բջիջների հետ առաջացնում է դրանց կծկում։ Բերում է նաև արգանդի վզիկի հասունացման՝ փափկեցման և լայնացման։ Կապվում է պրոստոգլանդին E2-ի, EP3-ի և EP4-ի, բայց ոչ EP1-ի ընկալիչների հետ և խթանում դրանց[38]։
Միզոոպրոստոլը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության List of Essential Medicines ցուցակում, որպես բարձր արդյունավետությամբ օժտված և մեծ պահանջ ունեցող դեղամիջոց[39]։
Հեշտոցային դեղաձևերը վաճառվում են Եվրոպայում Միզոդել անվան տակ։
Բրազիլիայում, սև շուկայում, միզոպրոստոլի մեկ դոզայի գինը հասնում է մինչև 100 ԱՄՆ դոլլար։ Ոչ օրինական և առանց բժշկական հսկողության կատարված աբորտներն ասոցված են բարդությունների հանդիպման ավելի բարձր հաճախականության հետ։ Հղիության ձախողված ընդհատումը բերում է մոր կյանքին սպառնացող բարդությունների զարգացման և կենդանի մնացած պտղի մոտ ծանր արատների առաջացման[40][41][42][43][44]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.