From Wikipedia, the free encyclopedia
Օրենք, որով օրինականացվում են Գերմանիայում նույնասեռ ամուսնությունները (պաշտոնապես՝ Միևնույն սեռի մարդկանց ամուսնության կնքման իրավունքի ստեղծման մասին օրենք, գերմ.՝ Gesetz zur Einführung des Rechts auf Eheschließung für Personen gleichen Geschlechts), ընդունվել է գերմանական խորհրդարանի կողմից 2017 թվականի հունիսի 30-ին։ Բունդեսթագը քվեարկել է Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի § 1353-ում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որոնց ամուսնությունը կարող է կնքվել նաև նույն սեռի անձանց միջև։ Այսպես, նույնասեռ ամուսնությունները ամբողջովին հավասարեցվել են տարասեռ ամուսնություններին։ Նախագիծը դեռևս պետք է հաստատվի բունդեսթագի կողմից և ստորագրվի նախագահի կողմից, սակայն, դա ձևականություն է գերմանական օրենսդիր համակարգում։ Օրենքի ուժ ստանալուց հետո քաղաքացիական միությունները, որ հասանելի էին նույնասեռ զույգերին 2001 թվականից, այլևս չեն կնքվի։ Սպասվում է, որ նույնասեռ ամուսնությունները կկնքվեն 2017 թվականի սեպտեմբերից։ Միևնույն ժամանակ, մի քանի պահպանողական քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են օրենքին դեմ գնալու մասին։
Համաձայն հարցումներից մեկի, որի արդյունքները հրապարակվել են 2017 թվականի հունվարին, Գերմանիայի բնակչության գրեթե 83 %-ը կողմ են «բոլորի համար ամուսնությանը» (գերմ.՝ Ehe für alle)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.