From Wikipedia, the free encyclopedia
Մեքքայի մարտ, տեղի է ունեցել իսլամական սուրբ քաղաք Մեքքայում 1916 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Հունիսի 10-ին Մեքքայի շերիֆ Հուսեյն բեն Ալին՝ Բինու Հաշիմ կլանի առաջնորդը, այս քաղաքից հեղափոխություն սկսեց ընդդեմ Օսմանյան Խալիֆաթի։ Մեքքայի մարտը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի Արաբական հեղափոխության մի մասը։
Թվական | 1916 թվական, հունիս-հուլիս |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Մեքքա |
Արդյունք | Արաբական և բրիտանական միացյալ ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արաբներ Մեծ Բրիտանիա | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի Աբդալլահ իբն Հուսեին Ֆեյսալ I Էդմունդ Ալլենբի Լոուրենս Արաբացի | Ահմեդ Օկդայ Ֆակհրի փաշա |
Կողմերի ուժեր | |
~ 5000 | 1000[1] |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մեքքայի շերիֆը դեռևս վաղուց պլանավորել էր Ադենից Մինչև Հալեպ ձգվող Արաբական պետություն ստեղծել։ Նա գտնում էր, որ այդ նպատակին կարող է հասնել անգլիացիների միջոցով, որոնց դիմեց օգնության խնդրանքով։ Իր չորս որդիներին ևս նա պատրաստել էր այդ «վիթխարի» արկածախնդրությանը։
1916 թվականի հունիսի սկզբին թուրքական բանակը Հիջազի նահանգապետ Հալիբ փաշայի ուղեկցությամբ Մեքքայի կողմից շարժվեց դեպի Տաիֆ՝ Արաբիայի լեռնային քաղաքը։ Մեքքայի կայազորում մնացել էին միայն 1000 հոգի։ Հունիսի 10-ի առավոտյան, այն ժամանակ, երբ կայազորի մեծ մասը քնած էր, Մեքքայի շերիֆ Հուսեյն բեն Ալին Հաշեմիտների պալատից կրակ արձակեց օդ՝ դրանով ազդարարելով թուրքերի դեմ ռազմական գործողությունների սկիզբը (Արաբական ապստամբություն)։ Նրա 5000 կողմնակիցները լսելով ազդանշանը՝ անմիջապես գրոհեցին թուրքական կայազորի 3 ամրոցների վրա, որոնք գտնվում էին սուրբ քաղաքի վերին հատվածում, ինչպես նաև այն թուրքերի վրա, ովքեր գտնվում էին Ջիրվալյան զորանոցում և Ջիդդայի ճանապարհին։ Հարձակումը թուրքերի համար անակնկալ էր, և նրանց հրամանատարը նույնիսկ չհասկացավ, որ դա ապստամբության սկիզբն է։ Քանի որ թուրքական դրոշը և շերիֆի դրոշը միևնույն գույնի էին, թուրքերի հրամանատարը նրանց միջև եղած տարբերությունը չնկատեց։ Նա հեռախոսակապով միացավ շերիֆ Հուսեյնին՝ ճշտելու իրավիճակը, և բացահայտելով ապստամության պատճառները՝ անձնատուր եղավ։ Սրա շնորհիվ նա խույս տվեց բախումից։ Դեռևս չսկսված՝ մարտն ավարտվեց։ Հաջորդ օրը Բինու Հաշիմի զորքերը հարձակվեցին և Սաֆայի մերձակայքում, ալ-Հարամ մզկիթի մոտ գերեվարեցին Բաշ Կարակոլին։ Երեք օր անց հանձնվեցին տեղական իշխանության մարմինների ղեկավարները, որոնց թվում նաև նահանգապետի տեղակալը։ Նահանգապետի տեղակալի հանձնվելուն անմիջապես հետևեց թուրքական զորքերի՝ ապստամբներին հանձնվելու հրամանը, որին նրանք չենթարկվեցին։
Իրավիճակը սկսեց բարդանալ։ Սուդանից Ջիդդայի վրայով սեր Ռեջինալդ Վինգատի միջոցով Մեքքա ուղարկվեց 2 թնդանոթ՝ վերապատրաստված եգիպտացիներով։ Նրանք ճեղքեցին թուրքական ամրոցը։ Շերիֆի զորքերը հարձակվեցին և գերեվարեցին թուրքերին, նրանց ճակատագիրը որոշված էր։ Հուլիսի 4-ին Ջիրվալյան զորանոցներում ոչնչացվեցին դիմադրող թուրքերի վերջին օջախները, 3 շաբաթ տևած համառ դիմադրությունից հետո նրանք անձնատուր եղան։
Այս մարտը դարձավ Օսմանյան կայսրության վախճանի սկիզբը և Հաշեմիտների թագավորության «սկիզբը », որի մայրաքաղաքը դարձավ Մեքքան։ Թագավորության տարածքն աստիճանաբար ընդլայնվեց դեպի հյուսիս։ Մարտն ունեցավ մեծ նշանակություն։ Արաբական պետությունը հայտնվեց եվրոպացիների ուժեղ ազդեցության տակ։ Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց, Պաղեստինը ընկավ բրիտանացիների ազդեցության տակ, և վերջնական արդյունքում նրա տարածքում ձևավորվեց Իսրայելը։ Մեքքայի շերիֆի պաշտոնը վերացվեց, քաղաքը սկսեցին կառավարել սաուդները, շերիֆի՝ Եմենից մինչև Սիրիա ձգվող արաբական պետություն ստեղծելու երազանքը երազանք էլ մնաց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.