Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն (իսպ.՝ Liga MX, «ли́га э́ме-э́кис»), Մեքսիկայի ֆուտբոլային ակումբների գլխավոր մրցաշարը, որն անցկացվում է մեքսիկական լիգայի ակումբների բարձրագույն դիվիզիոնների միջև։ Լիգայի ընթացիկ հովանավորը «BBVA Bancomer» բանկն է, ուստի լիգայի առևտրային ամբողջական անունը «Liga Bancomer MX» է։
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Մրցաշարնն, անշուշտ, ուժեղագույնն է ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանի բոլոր ազգային առաջնությունների շարքում։ Ակումբներն ունեն բավականին մեծ թվով բյուջեներ, ինչը առաջնությունը գրավիչ է դարձնում նույնիսկ արտասահմանյան այնպիսի ֆուտբոլիստների համար, ինչպիսիք խաղում են Արգենտինայի, Ուրուգվայի կամ Պարագվայի հավաքականներում։ Մեքսիկայի առաջնության «ուժն» ու ֆուտբոլիստների աշխատավարձի բարձր մակարդակը պայմանավորել են այն փաստը, որ ազգային հավաքականի խաղացողներից շատ քչերն են ձգտում մեկնել Եվրոպա՝ հանդես գալու այլ հավաքականներում։ Եվ բացառություններն էլ շատ քիչ են։ Եվրոպա մեկնած ամենանշանավոր խաղացողներն են Ուգո Սանչեսը, Ռաֆայել Մարկեսը և Խավիեր Էռնանդեսը։
2011-2012 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Մեքսիկայի հավաքականը պաշտոնապես փոխել է անվանումը։ «Դիվիզիոն դե Մեխիկո»-ից դարձել է «MX Լիգա»։
Պատմականորեն ակումբները հաշվի են առնում միայն այն չեմպիոնությունները, որոնք նրանք նվաճել են արդեն պրոֆեսիոնալ դարաշրջանում։