Մեքսիկայի առաջին հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկայի առաջին հանրապետություն կամ Առաջին Համադաշնություն (իսպ.՝ Primera República Federal), նախկին պետություն Հյուսիսային Ամերիկայում։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մեխիկո | |||
Լեզու | Իսպաներեն | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Դաշնային Հանրապետություն | |||
Օրենսդրություն | Մեքսիկական կոնգրես |
Եղել է Մեքսիկայի պատմության մեջ առաջին հանրապետական կառավարմամբ երկիրը։ Երկրի պաշտոնական անվանումն է Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2][3], սակայն այն հաճախ անվանվում էր նաև Մեքսիկայի Համադաշնություն։
Մեքսիկայի առաջին հանրապետություն հյուսիսում ընդհանուր սահման ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հարավից և արևմուտքից ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։
Երկրի հարավարևելյան մասում գտնվում է Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը, իսկ արևելքում՝ Մեքսիկական ծոցը[4]։
Դաշնային (Ֆեդերալ) այս հանրապետությունը պատմության թատերաբեմում եղել է գրեթե գրեթե տասներկու տարի։ Կառավարությունը իրականացվում էր կուսակցությունների միջոցով։
Երկրում գործում էր պահպանոզականների, լիբերալների, նախկին միապետների, հանրապետականների կուսակցություններ և այլն։
Երկիրը վարչականորեն բաժանված էր նահանգների։ Նահանգի կարգավիճակ ուներ նաև մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեխիկո քաղաքը։
Երկիրը կործանվել է 1835 թվականի հեղաշրջումից հետո[5]։