From Wikipedia, the free encyclopedia
Մերվին Լերոյ (անգլ.՝ Mervyn LeRoy;հոկտեմբերի 15, 1900[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 13, 1987[1][7][8][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][2]), ամերիկացի ռեժիսոր, կինոարտադրող, դերասան։
Մերվին Լերոյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 15, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] |
Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 13, 1987[1][7][8][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հագուստ ձևագծող, գրող, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0503777 |
Ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 15-ին հրեական ընտանիքում[10][11]։ Հոր կողմից պապը Սան Ֆրանցիսկոյում բարգավաճող հանրախանութ է ունեցել[12][13]։ 1906 թվականի երկրաշարժը ոչնչացրել է հանրախանութը, և ապահովագրական ընկերությունը, որը երկրաշարժի պատճառով սննկացել էր, չի կարողացել փոխհատուցել վնասը[10]։ Այսպիսով, Լերոյի ընտանիքը նույնպես սննկացել է։ Գումար վաստակելու համար երիտասարդ Մերվինը թերթեր է վաճառել, մասնակցել երիտասարդ տաղանդների շոուին՝ որպես երգիչ, ապա զավեշտախաղերում։ Շուտով նա իր զարմիկ Ջեսսի Լասկիի հետ ուղևորվել է Հոլիվուդ։ Աշխատել է որպես կոստյումեր, օպերատորի օգնական, այնուհետև մասնակցություն է ունեցել համր ֆիլմում՝ որպես գեգերի հեղինակ և դերասան[10]։ 1927 թվականին, որպես ռեժիսոր, առաջնելույթ է կատարել «Գնալու տեղ չկա» ֆիլմով[10]։
1930-ական թվականների առաջին կեսին բեմադրել է իր առավել հայտնի ֆիլմերը՝ «Փոքրիկ Կեսար» (1931), «Ես փախած տաժանակիր եմ» (1932), «1933 թվականի ոսկի փնտրողները» (1933)։ 1938 թվականին դարձել է Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության ղեկավար, որտեղ, մասնավորապես, հանդես է եկել որպես «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր[14][15]։ Լերոյի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Լորետա Յանգը, Ռոբերտ Միտչեմը և Լանա Թըրները[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.