From Wikipedia, the free encyclopedia
Մերիչել Բատետ Լամանյա (կատ.՝ Meritxell Batet Lamaña, մարտի 19, 1973[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 2018-2019 թվականներին Պեդրո Սանչեսի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարարի պաշտոնը[3]։ 2019 թվականի մայիսի 21-ից զբաղեցնում է Իսպանիայի կոնգրեսի պատգամավորների նախագահի պաշտոնը[4]։
Մերիչել Բատետ կատ.՝ Meritxell Batet i Lamanya | |
Կուսակցություն՝ | Կատալոնիայի սոցիալիստական կուսակցություն[1] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Պումպեու Ֆաբրայի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, իրավաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 19, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | կատ.՝ Meritxell Batet i Lamaña |
Ամուսին | José María Lassalle? |
Պարգևներ | |
Մերիչել Բատետ Լամանյան ծնվել է 1973 թվականի մարտի 19-ին Բարսելոնայում[5]։ Գեներալ Դոմինգո Բատետի թոռնուհին է[6]։ 1995 թվականին Մերիչել Բատետն ավարտել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1998 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել անշարժ գույքի և ուրբանագիտության ոլորտում։ 1995-1998 թվականներին աշխատել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանում՝ որպես վարչական իրավունքի դասախոս[7], այժմ նույն համալսարանում դասավանդում է սահմանադրական իրավունք։ Ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ և մի քանի տարի աշխատել Է որպեսԿատալոնիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Նարսիս Սերայի օգնական՝ չանդամակցելով կուսակցությանը։ 2004 թվականի Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի ընտրություններում անկուսակցական Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության Բարսելոնայի ընտրական ցուցակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[8], որը գլխավորում էր Խոսե Մոնտիլիան։ 2008 թվականին անդամակցել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությանը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում Բատետը գլխավորել է Բարսելոնայի ընտրական ցուցակը, 2011 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի 8-րդ համարի ներքո։
2013 թվականի փետրվարին Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության մի քանի այլ պատգամավորների հետ միասին Կատալոնիայի սոցիալիստների խմբակցությունը քվեարկել է Կոնգրեսում կատալոնացի անջատողականների առաջարկած ընթացակարգի օգտին, որը թույլ է տվել հանրաքվե նախաձեռնել Իսպանիայի մնացած մասի հետ Կատալոնիայի հարաբերությունների ապագայի վերաբերյալ, և վճարել դրա համար սահմանված 600 եվրո տուգանք[9]։ 2014 թվականի հուլիսին Մերիչել Բատետը նշանակվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության դաշնային գործադիր հանձնաժողովում կրթության հարցերով քարտուղար[10]։ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Մադրիդի ընտրական ցուցակի երկրորդ համարի համարի ներքո՝ գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի հետ միասին[11]։ Սանչեսի հանձնարարությամբ եղել է նախընտրական ծրագրի և փորձագետների խմբի աշխատանքների համակարգողը, որոնք առաջարկություններ են պատրաստել Իսպանիայի սահմանադրության վերանայման վերաբերյալ։ 2016 թվականի փետրվարին Բատետը Պեդրո Սանչեսի վստահված անձանցից մեկն էր այլ քաղաքական կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ կառավարություն[12], այլընտրանքային ժողովրդական կուսակցություն ձևավորելու նպատակով։ 2016 թվականի ապրիլին Մերիչել Բատետը Կարմե Չակոնի հրաժարականից հետո խորհրդարանական ընտրություններում գլխավորել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության ընտրական ցուցակը[13], որոնք նշանակված էին 2016 թվականի հունիսին[14]։
Մարիանո Ռախոյի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո Մերիչել Բատետը ընդգրկվել է Պեդրո Սանչեսի գլխավորած նախարարների նոր կաբինետի կազմում և զբաղեցրել է պետական կառավարման նախարարի պաշտոնը[15][16]։ 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մերիչել Բատետը վերսկսել է Կոնգրեսի պատգամավորի իր մանդատը[17]։ 2019 թվականի մայիսի 21-ին Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի առաջին նիստում Մերիչել Բատետն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ[18][19]։
Մերիչել Բատատը 2005-2016 թվականներին ամուսնացած է եղել Ժողովրդական կուսակցությունից Կոնգրեսի պատգամավոր Խոսե Մարիա Լասալի հետ[20]։ 2013 թվականին նրանք ունեցել են երկվորյակ դուստրեր՝ Ադրիանան և Վալերիան[21][22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.