Մերիդա (Մեքսիկա)
From Wikipedia, the free encyclopedia
Մերիդա (իսպ.՝ Mérida, Yucatán), մեքսիկական Յուկատան նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան մասում, Մեքսիկական ծոցից 35 կմ հեռավորության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերիդա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Մերիդա | |||
իսպ.՝ Mérida, Yucatán | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Mérida? | ||
Ղեկավար | Ռենան Բարերա Կոնչա | ||
Հիմնադրված է | 1542, հունվարի 6 թ. | ||
Մակերես | 883,41 կմ² | ||
ԲԾՄ | 14 մետր | ||
Բնակչություն | 970․377[1] մարդ (2010) | ||
Խտություն | 858.41 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Meridano | ||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 999 | ||
Փոստային դասիչ | 97000—97319 | ||
Պաշտոնական կայք | merida.gob.mx | ||
| |||
Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը 970,377 մարդ է, տարածքը՝ 858.41 կմ2։ Տարածքը ներառում է Մերիդա, Ուման և Կանասին մունիցիպալիտետները։ Մերիդան համարվում է այս անունը կրող աշխարհի ամենամեծ քաղաքը՝ Իսպանիայի, Վենեսուելայի և Ֆիլիպինների Մերիդաների շարքում[2]։
Մերիդայում է գտնվում Manuel Crescencio Rejón միջազգային օդանավակայանը (IATA airport code։ MID)։
Պատմություն
Մինչ կոնկիստադորների ժամանումը քաղաքը եղել է Յակուտան թերակղզում մայաների մշակութային կենտրոնը։
Քաղաքը հիմնադրվել է Ֆրանսիսակո դե Մոնտեխոնի և Լեոն էլ Մոսոնի կողմից 1542 թվականին Մայա քաղաքի տեղում[3]։ Մերիդան դարձավ Յակուտանի առաջին քաղաքը, որը կառուցվել է իսպանացի գաղութարարների կողմից, իսկ մյուս քաղաքները կառուցվել են այս քաղաքի նմանությամբ։ Սա մի հնագույն քաղաք է իր ավանդույթներով, որտեղ կարելի է տեսնել իսպանական գաղութարարների և եվրոպացիների ճարտարապետական ոճը՝ նեղ փողոցներով (գործում է փողոցների ուղղանկյուն ցանցը, հիմքում ունենալով մայաների հին քաղաքի փողոցները) և ստվերային այգիներով։
Միջազգային իրադարձություններ
2003 թվականի դեկտեմբերի 9-11-ը Մերիդայում տեղի է ունեցել քաղաքական համաժողով, որտեղ ստորագրվել է Ընդդեմ կոռուպցիայի ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ստորագրել են շուրջ 100 երկիր։
Տոնակատարություններ
Կիրակի օրերը ճանապարհները փակվում են և սկսվում է տոնակատարությունը։ Փողոցները լցվում են ժողովրդական պարային խմբերով և ժամը 13.00-ին մոտ կառավարության շենքում տեղի է ունենում մայաների ավանդական արարողակարգը։
Մերիդան անվանում են «սպիտակ քաղաք» այստեղ գտնվող կրաքարի և տների պատերը սպիտակ ներկելու պատճառով։
Տեսարժան վայրեր
- Casa del Montejo պալատ, կառուցվել է 1542 թվականին մերիդայի հիմնադիր Ֆրանսիսկո դե Մոնտեխոյի ընտանիքի կողմից, որտեղ ներկայումս գտնվում է Մեքսիկայի բանկի մասնաճյուղը
- Monumento à la Patria (1956)
- Palacio de Gobierno (1892)
- Catedral de San Ildefonso (1598), Առաջինն ամերիկյան մայրցամաքում
- Barrio y Capilla de Santa Lucía (1575)
- Barrio y Templo Parroquial del antiguo pueblo de Itzimná
- Barrio y Templo Parroquial de San Cristóbal (1796)
- Barrio y Templo Parroquial de San Sebastián (1706)
- Barrio y Templo Parroquial de Santa Ana (1733)
- Barrio y Templo Parroquial de Santa Lucía (1575)
- Barrio y Templo Parroquial de Santiago (1637)
- Capilla de Nuestra Señora de la Candelaria (1706)
- Capilla y parque de San Juan Bautista (1552)
- Casa de Montejo (1549)
- Antiguo convento de Nuestra Señora de la Consolación (Nuns)(1596)
- Iglesia del Jesús o de la Tercera Orden (Third Order) (1618)
- Templo de San Juan de Dios (1562)
Քույր քաղաքներ
- Գլենդորա, ԱՄՆ (1973)[4]
- Էրի (քաղաք), ԱՄՆ (1973)[4][5]
- Իգուալա դե լա Ինդեպենդենսիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (2009)[4]
- Ինչոն, Հարավային Կորեա (հոկտեմբերի 15, 2007)[4][6]
- Կամագուեյ, Կուբա (փետրվարի 6, 2000)[4]
- Կոսումել, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (հոկտեմբերի 22, 2010)[4]
- Մայամի, ԱՄՆ (հոկտեմբերի 10, 2011)[4]
- Մանսանարես, Կոլումբիա (2000)[4]
- Մերիդա, Վենեսուելա (հոկտեմբերի 12, 1990)[4]
- Մերիդա, Իսպանիա (1990)[4][7]
- Չիկինկիրա, Կոլումբիա (մարտի 26, 1999)[4]
- Պանամա Սիթի, ԱՄՆ (նոյեմբերի 13, 2003)[4]
- Պերեյրա, Կոլումբիա (ապրիլի 17, 2000)[4]
- Սարասոտա, ԱՄՆ (սեպտեմբերի 14, 2010)[4]
- Տեկսոկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Օռլեան շրջան, ԱՄՆ (հունիսի 9, 1990)[4][8]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.