From Wikipedia, the free encyclopedia
Մերիդա (իսպ.՝ Mérida, Yucatán), մեքսիկական Յուկատան նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան մասում, Մեքսիկական ծոցից 35 կմ հեռավորության վրա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մերիդա | |||
իսպ.՝ Mérida, Yucatán | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Mérida? | ||
Ղեկավար | Ռենան Բարերա Կոնչա | ||
Հիմնադրված է | 1542, հունվարի 6 թ. | ||
Մակերես | 883,41 կմ² | ||
ԲԾՄ | 14 մետր | ||
Բնակչություն | 970․377[1] մարդ (2010) | ||
Խտություն | 858.41 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Meridano | ||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 999 | ||
Փոստային դասիչ | 97000—97319 | ||
Պաշտոնական կայք | merida.gob.mx | ||
| |||
Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը 970,377 մարդ է, տարածքը՝ 858.41 կմ2։ Տարածքը ներառում է Մերիդա, Ուման և Կանասին մունիցիպալիտետները։ Մերիդան համարվում է այս անունը կրող աշխարհի ամենամեծ քաղաքը՝ Իսպանիայի, Վենեսուելայի և Ֆիլիպինների Մերիդաների շարքում[2]։
Մերիդայում է գտնվում Manuel Crescencio Rejón միջազգային օդանավակայանը (IATA airport code։ MID)։
Մինչ կոնկիստադորների ժամանումը քաղաքը եղել է Յակուտան թերակղզում մայաների մշակութային կենտրոնը։
Քաղաքը հիմնադրվել է Ֆրանսիսակո դե Մոնտեխոնի և Լեոն էլ Մոսոնի կողմից 1542 թվականին Մայա քաղաքի տեղում[3]։ Մերիդան դարձավ Յակուտանի առաջին քաղաքը, որը կառուցվել է իսպանացի գաղութարարների կողմից, իսկ մյուս քաղաքները կառուցվել են այս քաղաքի նմանությամբ։ Սա մի հնագույն քաղաք է իր ավանդույթներով, որտեղ կարելի է տեսնել իսպանական գաղութարարների և եվրոպացիների ճարտարապետական ոճը՝ նեղ փողոցներով (գործում է փողոցների ուղղանկյուն ցանցը, հիմքում ունենալով մայաների հին քաղաքի փողոցները) և ստվերային այգիներով։
2003 թվականի դեկտեմբերի 9-11-ը Մերիդայում տեղի է ունեցել քաղաքական համաժողով, որտեղ ստորագրվել է Ընդդեմ կոռուպցիայի ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ստորագրել են շուրջ 100 երկիր։
Կիրակի օրերը ճանապարհները փակվում են և սկսվում է տոնակատարությունը։ Փողոցները լցվում են ժողովրդական պարային խմբերով և ժամը 13.00-ին մոտ կառավարության շենքում տեղի է ունենում մայաների ավանդական արարողակարգը։
Մերիդան անվանում են «սպիտակ քաղաք» այստեղ գտնվող կրաքարի և տների պատերը սպիտակ ներկելու պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.