թուրք օպերային երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Մերալ Մենդերես (թուրքերեն՝ Meral Menderes, 1933, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 27, 2011, Մալթեփե, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք օպերային երգչուհի՝ սոպրանո պարտիայում[1][2]։
Մերալ Մենդերես | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Meral Menderes |
Ծնվել է | 1933 Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2011 Մալթեփե, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Ստամբուլ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Մերալ Մենդերեսը ծնվել է Այդընի մարզի Քուշադասը քաղաքում 1933 թվականին։ Երգի առաջին դասերը ստացել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիայում Մունիր Ջեյհանից։ Այնուհետև նա կրթություն է ստացել նորաստեղծ Օպերային ստուդիայում։ Նրա ուսուցիչներն են եղել տարբեր օտարերկրյա և թուրք վոկալի մասնագետներ[2]։
Նա իր բեմական դեբյուտը կատարել է 1960 թվականի մարտի 19-ին՝ հանդես գալով Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայում, որը բեմադրվել է 1959 թվականին հիմնադրված Ստամբուլի քաղաքային օպերայում[1]։ Նրա հաջորդ ելույթը եղել է «Մադամ Բատտերֆլայ» օպերայում։ Նա հետագայում կատարել է հետևյալ դերերգերը՝ Սանտուցա («Գյուղական պատիվ», Պիետրո Մասկանյիի) և «Բոհեմ»-ում։ Անկարայում բեմադրված «Տուրանդոտ» օպերայում խաղացել է և՛ արքայադուստր Տուրանդոտին, և՛ Լյու ստրուկին, խաղացել է Անտոնիայի դերը «Հոֆմանի հեքիաթները» օպերայում (Ժակ Օֆենբախ)։ Նաև հանդես է եկել այնպիսի օպերաներում, ինչպիսիք են՝ «Մակբեթ»-ը (Ջուզեպպե Վերդի), «Դիմակահանդես»-ը (Ջուզեպպե Վերդի), «Գողացված հարսնացուն» (Բեդրժիխ Սմետանա) և «Տրուբադուր»-ը (Ջուզեպպե Վերդի)[2]։
Հայտնի է եղել որպես բնական և հնչեղ ձայնով վերին վոկալային տիրույթում սոպրանոյի կատարող, հանրապետական ժամանակաշրջանի առաջին օպերային երգչուհիներից մեկը։ Բեմում հանդես է եկել շուրջ 30 տարի[2]։
2010 թվականին Ստամբուլի օպերայի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ արժանացել է Թուրքիայի օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր տնօրեն Ռենգիմ Գյոքմենի կողմից տրված «Գեղարվեստական մրցանակին»[1][2][3]։
Մահացել է 78 տարեկանում Ստամբուլի Մալթեփեի շրջանում գտնվող իր տանը՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին։ Նրան հուղարկավորել են Քյուչյուքյալի գերեզմանատանը՝ Սյուրեյա օպերային թատրոնում տեղի ունեցած հիշատակի արարողությունից և Մալթեփե մզկիթում կրոնական հոգեհանգստյան արարողությունից հետո[1][2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.