Լելանդ Թայլեր Ուեյն (անգլ.՝ Leland Tyler Wayne, սեպտեմբերի 16, 1993(1993-09-16), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ, որը առավել հայտնի է Մետրո Բումին (անգլ.՝ Metro Boomin) բեմական անվամբ։

Արագ փաստեր Մետրո Բումին, Ի ծնե անուն ...
Փակել

Վաղ կյանք

Լելանդ Թայլեր Ուեյնը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Սովորել է Փարկուեյ Նորթ դպրոցում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից ամենաավագն է[1]։

Կարիերա

Մետրո Բումինն 13 տարեկանից սկսել է բիթեր ստեղծել և դրանք տեղադրել համացանցում[1]։ Նա շատ հաճախ գնում էր Ատլանտա՝ համագործացկելու տարբեր արտիստների հետ, որոնց հետ ծանոթացել էր օնլայն։ Նա սկզբում համագործակցում էր Bricksquad լեյբլի ռեփեր Թեյ Դոնի հետ, իսկ այնուհետև նաև այդ լեյբլի ռեփերներ Գուչի Մենի և OJ Da Juiceman-ի հետ[1]։ Դպրոցն ավարտելուց հետո, նա վերջնական տեղափոխվել է Ատլանտա[2]։

Մետրո Բումինն հետագայում ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց ռեփեր Future-ի հետ իր համագործակցությունների շնորհիվ[1]։ Նա ստեղծել է բիթեր այնպիսի հիթային երգերի համար, որոնցից են՝ «Tuesday» (iLoveMakonnen), «Jumpman» (Դրեյք և Future), «Bad and Boujee» (Migos), «Bounce Back» (Բիգ Շոն), «Congratulations» (Փոստ Մալոն), «Tunnel Vision» (Կոդակ Բլեք), «Mask Off» (Future) և այլն[3]։ Նա տարբեր մրցանակաբաշխություններում բազմիցս ստացել է «Տարվա լավագույն պրոդյուսեր» մրցանակը[4][5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.