Metallica
From Wikipedia, the free encyclopedia
«Metallica», ամերիկյան ծանր մետալ խումբ, կազմավորված Լոս Անջելեսում։ Այն ստեղծվել է 1981 թվականին, երբ վոկալիստ, կիթառահար Ջեյմս Հեթֆիլդն արձագանքում է հարվածային գործիքներ նվագող Լարս Ուլրիխի տեղական թերթերից մեկում տված հայտարարությանը։ Խմբի ներկայիս կազմում ընդգրկված են նշված երկու հիմնադիր անդամները, գլխավոր կիթառահար Քիրք Հեմմեթը և բաս կիթառահար Ռոբերտ Թրուհիլոն։ Նախկինում խմբում նվագել են նաև կիթառահար Դեիվ Մասթեինը, բասսիստներ Ռոն ՄըքԳովնին, Քլիֆ Բյորթնը և Ջեյսոն Նյուսթեդը։
Metallica | |
---|---|
Ժանրեր | թրեշ մետալ[1] և մետալ[2] |
Գործունեություն | հոկտեմբերի 28, 1981[3] |
Լեյբլ | Warner Bros. Records, Megaforce Records?, Elektra Records, Vertigo Records, Մերկուրի Ռեքորդս, Universal Music Group և Virgin EMI Records |
Պարգևներ | |
Կայք | metallica.com |
Metallica Վիքիպահեստում |
Խմբի ստեղծած երաժշտության գործիքավորումը, արագ տեմպն ու ագրեսիվությունը նրանց տեղավորել են թրեշ մետալի հիմնադիր «մեծ քառյակի» մեջ, Slayer-ի, Megadeth-ի և Anthrax-ի կողքին։ Metallica-ն վաստակել է աճող երկրպագուների բանակ ստորգետնյա երաժշտական համայնքում և արժանացել է քննադատների հավանությանը իր առաջին չորս ալբոմներով, նրանց երրորդ ալբոմը` Master of Puppets-ը համարվում է ամենից ազդեցիկ և ծանր թրեշ մետալ ալբոմներից մեկը։ Metallica-ի հինգերորդ, համանուն ալբոմը` Metallica (1991)-ն պարունակելով համեմատաբար ավելի մելոդիկ երգեր ունեցավ կոմերցիոն հաջողություն և զգալիորեն մեծացրեց խմբի լսարանը։ Ալբոմը դարձավ նաև իրենց առաջին ալբոմը, որը զբաղեցրեց առաջին հորիզոնական Բիլբորդ 200-ում։ Այդ հաջողությունը նրանք ունեցան նաև հաջորդող չորս ստուդիո ալբոմներում։ 2000 թվականին խումբը միացավ Նեփսթերի դեմ դատական գործ բացած արտիստներին։ Նեփսթերը կիսվում էր խմբի հեղինակային պաշտպանված նյութերով առանց խմբի հետ որևէ համաձայնության։ Գործը հաջողություն ունեցավ, իսկ Նեփսթերը դարձավ վճարիր-օգտագործիր ծառայություն։ St. Anger (2003) ալբոմը դժկամությամբ ընդունվեց հանրության կողմից, նրանում բացակում էին կիթառի սոլո հատվածները, հարվածային գործիքների ձայնը որակյալ չէր։ Միաժամանակ լույս տեսած Some Kind of Monster դոկումենտալ ֆիլմում պատկերված էր ալբոմի ձայնագրության ընթացքում խմբում տիրող լարված մթնոլորտը։ 2008 թվականին հրատարակված Death Magnetic ալբոմով խումբը վերադարձավ իր արմատական ոճին, իսկ 2009 թվականին այն արժանացավ Rock and Roll Hall of Fame-ի։
Metallica-ի ալբոմները վաճառվել են ընդհանուր 100 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, ինչը դարձնում է նրան կոմերցիոն ամենահաջող մետալ կոլեկտիվներից մեկը։ 2011 թ․-ին ամենամեծ մետալ ամսագրերից մեկը՝ «Kerrang!»-ը հունիսյան համարում Metallica-ն ճանաչել է վերջին 30 տարվա լավագույն մետալ խումբ։