Մեստա
From Wikipedia, the free encyclopedia
Մեստա (հազվադեպ՝ Նեստոս, բուլղար․՝ Места, հուն․՝ Νέστος), գետ Բուլղարիայում ու Հունաստանում[1]։ Թափվում է Էգեյան ծով։
Արագ փաստեր Մեստա (Նեստոս), Բնութագիր ...
Մեստա (Նեստոս) | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 230 |
Ավազանի մակերես | 2767 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Չերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերի միախառնման վայր |
Ակունքի տեղակայում | Ռիլա |
Կոորդինատներ | 42°07′10″ հս․ լ. 23°35′10″ ավ. ե.HGЯOL |
Գետաբերան | Էգեյան ծով |
Գետաբերանի տեղակայում | Թրակիական ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | 40°50′51″ հս․ լ. 24°48′15″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Q19800993?, Դոսպատ, Cherna Mesta?, Q34774195? և Q54869182? |
Ջրի մարմիններ | Platanovrysi lake? և Thisavros lake? |
Երկիր | ![]() ![]() |
Գետը Վիքիպահեստում |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Nestos_River_Bulgaria_Balkan_topo_de.jpg/320px-Nestos_River_Bulgaria_Balkan_topo_de.jpg)
Մեստան սկիզբ է առնում Բուլղարիայի հարավ-արևմուտքում՝ Ռիլայի լեռներում, որտեղ միախառնվում են Չերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերը։ 126 կմ հոսում է Բուլղարիայի տարածքով, 104 կմ՝ Հունաստանի Մակեդոնիա ու Թրակիա տարածաշրջաններով։ Էգեյան ծով է թափվում Թասոս կղզու մոտ։
Մեստայի ամենամեծ վտակը Դոսպատ գետն է։
Չերնա Մեստա ու Բյալա Մեստա գետերի միախառնման վայրում ջրի ծախսը կազմում է 14,62 մ³/վ, Խաջիդիմովո շրջանում՝ շուրջ 29,85 մ³/վ, Բուլղարիայի ու Հունաստանի սահմանի մոտ՝ շուրջ 32 մ³/վ։
2007 թվականին հայտարարվել է հատուկ պահպանվող տարածք[2]։